Ի՞նչ է լինում նրանց, ովքեր առիթ չեն ունեցել Յիսուսի մասին լսելու: Աստուած կդատապարտի՞ նրան, ով չի լսել Նրա մասին:



Հարց. Ի՞նչ է լինում նրանց, ովքեր առիթ չեն ունեցել Յիսուսի մասին լսելու: Աստուած կդատապարտի՞ նրան, ով չի լսել Նրա մասին:

Պատասխան.
Բոլոր մարդիկ հաշուետու են Աստծուն անկախ նրանից՝ լսել են Նրա մասին, թէ ոչ: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստուած պարզորոշ յայտնել է Իրեն բնութեան մէջ (Հռոմայեցիս 1.20) եւ մարդկանց սրտերում (Ժողովող 3.11): Խնդիրն այն է, որ մարդկային ցեղը մեղսավոր է. մենք ամենքս մերժում ենք Աստուծոյ այս իմացութիւնը եւ ըմբոստանում ենք Նրա դէմ (Հռոմայեցիս 1.21-23): Չլինէր Աստուծոյ շնորհը՝ մենք տրուելու էինք մեր սրտի մեղսալի ցանկութիւններին, որպէսզի երբեւէ յայտնաբերէինք, թէ որքան անօգուտ ու թշուառ է կեանքը Աստծուց հեռու: Այդպէս է լինում բոլոր նրանց համար, ովքեր շարունակաբար մերժում են Աստծուն (Հռոմայեցիս 1.24-32):

Իրականում այնպէս չէ, որ որոշ մարդիկ երբեւէ չեն լսել Աստուծոյ մասին: Բանն այն է, որ նրանք մերժել են այն, ինչ լսել են եւ ինչը պարզ տեսանելի է բնութեան մէջ: Բ Օրինաց 4.29-ը հռչակում է. «Եւ այնտեղից կորոնես քո Եհովա Աստծուն. եւ կգտնես, եթէ ամբողջ սրտովդ ու ամբողջ հոգովդ Նրան փնտրես»: Այս համարը կարեւոր մի սկզբունք է սովորեցնում. ով որ ճշմարտապէս փնտրում է, նա կգտնի Աստծուն: Եթէ մարդն իսկապէս փափագում է Աստծուն ճանաչել, Աստուած Իրեն ճանաչելի կանի:

Բանն էլ հէնց այն է, որ «չկայ իմացող, չկայ Աստծուն փնտրող» (Հռոմ. 3.11): Մարդը մերժում է Աստուծոյ գիտութիւնը, որ առկայ է բնութեան մէջ եւ իր իսկ սրտում, եւ փոխարէնը պաշտում է իր ստեղծած «աստծուն»: Անմտութիւն է վիճաբանել, թէ արդեօք Աստուած արդար է վարւում, երբ դժոխք է ուղարկում մի մարդու, ով երբեւէ պատեհութիւն չի ունեցել Քրիստոսի աւետարանը լսելու: Մարդը պատասխանատու է Աստծուն նրա համար, ինչն Աստուած արդէն յայտնել է նրան: Սուրբ Գիրքն ասում է, որ մարդիկ մերժում են այս իմացութիւնը, հետեւաբար Աստուած արդար է վարւում նրանց դժոխքի դատապարտելով:

Փոխանակ շահարկելու նրանց ճակատագիրը, ովքեր երբեք չեն լսել, մենք՝ քրիստոնեաներս, պէտք է ջանք անենք, որպէսզի լսեն: Մենք կոչուած ենք աւետարանը տարածելու ազգերի մէջ (Մատթէոս 28.19-20, Գործք 1.8): Գիտենք, որ մարդիկ հակուած են բնութեան մէջ յայտնուած Աստուծոյ գիտութիւնը մերժելու, եւ հէնց դա է, որ պիտի մղի մեզ Յիսուս Քրիստոսով փրկութեան աւետիսը հռչակելու: Միայն Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով Աստուծոյ շնորհն ընդունելով մարդը կարող է փրկուել իր մեղքերից եւ ազատուել Աստծուց զատուած յաւիտենութիւնից:

Եթէ համարենք, թէ նրանց, որ երբեք չեն լսում աւետարանը, ողորմութիւն կարուի Աստծուց, ապա սարսափելի մոլորութեան մէջ կընկնենք: Եթէ աւետարանը չլսող մարդիկ փրկւում են, տրամաբանական կլինի ջանալ, որ ոչ ոք երբեւէ չլսի: Ամենավատ բանը, որ կարող ենք անել, այն է, որ աւետարանը քարոզենք որեւէ մէկին եւ ստիպենք մերժել այն: Այդ դէպքում նա հաստատ դատապարտուած է: Աւետարանը չլսող մարդիկ պէտք է դատապարտուեն, այլապէս որեւէ շարժառիթ կամ պատճառ չի լինի աւետարանչութեան: Ի՞նչ իմաստ կունենար մարդկանց ենթարկել աւետարանը մերժելու հնարաւոր վտանգին եւ դատապարտութեան մատնել նրանց, եթէ նրանք կանխաւ փրկուած են հէնց միայն երբեք եւ ոչ մի աւետարան լսած չլինելով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է լինում նրանց, ովքեր առիթ չեն ունեցել Յիսուսի մասին լսելու: Աստուած կդատապարտի՞ նրան, ով չի լսել Նրա մասին: