Յաւիտենական կեանք ունե՞ս:



Հարց. Յաւիտենական կեանք ունե՞ս:

Պատասխան.
Աստուածաշունչը ներկայացնում է յաւիտենական կեանքի յստակ ճանապարհը: Նախ՝ պէտք է խոստովանենք, որ մեղանչել ենք Աստուծոյ առջեւ: «Որովհետեւ բոլորը մեղանչեցին եւ Աստուծոյ փառքից պակասեցին» (Հռոմ. 3.23): Ամէնքս էլ արել ենք բաներ, որոնք հաճելի չեն եղել Աստծուն, որի համար արժանի ենք պատժի: Եւ քանի որ մեր բոլոր մեղքերն ըստ էութեան ուղղուած են յաւիտենական Աստուծոյ դէմ, ապա միայն յաւիտենական պատիժը կարող է բաւարար լինել: «Մեղքի վարձքը մահ է, բայց Աստուծոյ ձրի պարգեւը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 6.23):

Յիսուս Քրիստոս Անմեղը (Ա Պետր. 2.22)՝ Աստուծոյ յաւիտենական Որդին, մարդացաւ (Յովհ. 1.1,14) ու մեռաւ՝ մեր պատիժը կրելով: «Բայց Աստուած մեր նկատմամբ Իր սէրը յայտնեց. երբ մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ» (Հռոմ. 5.8): Յիսուս Քրիստոս խաչի վրայ մեռաւ (Յովհ. 19.31-42)՝ կրելով այն պատիժը, որին մենք ենք արժանի (Բ Կորնթ. 5.21): Երեք օր անց Նա յարութիւն առաւ մեռելներից (Ա Կորնթ. 15.1-4) եւ ապացուցեց, որ յաղթել է մահին ու մեղքին: «...Իր առատ ողորմութեամբ, Յիսուս Քրիստոսի՝ մեռելներից յարութիւն առնելով, մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը» (Ա Պետր. 1.3):

Հաւատքի միջոցով պէտք է փոխենք մեր մտածելակերպը Քրիստոսի վերաբերեալ՝ ով է Նա, ինչ է արել մեր փրկութեան համար և ինչու (Գործք 3.19): Եթէ մեր հաւատքը Նրա վրայ լինի, եթէ հաւատանք, որ խաչի վրայ Իր մահով վճարել է մեր մեղքերի համար, ապա թողութիւն կլինի մեզ, և կստանանք յաւիտենական կեանքի խոստումը Երկնքում: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» (Յովհ. 3.16): «Որովհետեւ եթէ Յիսուսին բերանովդ Տէր դաւանես եւ սրտումդ հաւատաս, որ Աստուած Նրան մեռելներից յարութիւն տուեց, կփրկուես» (Հռոմ. 10.9): Յաւիտենական կեանք տանող միակ ճշմարիտ ճանապարհը խաչի վրայ Քրիստոսի կատարած գործի հանդէպ հաւատքն է: «Որովհետեւ շնորհով էք փրկուած հաւատքի միջոցով, եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է: Ոչ թէ գործերից, որպէսզի մէկը չպարծենայ» (Եփես. 2.8-9):

Եթէ ուզում ես Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչ ընդունել, ահա մի պարզ աղօթք քեզ համար: Յիշի՛ր, որ ոչ մի աղօթք չի կարող փրկել քեզ: Միայն հաւատքն առ Քրիստոս կարող է փրկել քեզ քո մեղքից: Բառերը չեն, որ փրկելու են, այլ Քրիստոսին հաւատալը: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար:

«Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յաւիտենական կեանք ունե՞ս: