Ի՞նչ է ասում Աստուածաշունչը խառնամուսնութեան մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը խառնամուսնութեան մասին:

Պատասխան.
Հին Կտակարանի օրէնքը հրեաներին պատուիրում էր օտարազգիներու հետ չամուսնանալ (Բ Օրին. 7.3-4): Պատճառը, սակայն, ըստ էութեան ռասայական չէր, այլ առաւելապէս կրօնական: Աստուած դէմ էր խառնամուսնութեանը, որովհետեւ օտար ազգի ու ցեղի ժողովուրդները հեթանոս էին, կռապաշտ, չաստուածներ պաշտող: Իսրայէլացիները կհեռանային Աստծուց, եթե ամուսնանային կռապաշտների հետ: Նման սկզբունք է ներկայացնում նաեւ Նոր Կտակարանը, բայց բոլորովին այլ մակարդակով. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի՛ եղէք, որովհետեւ արդարութիւնն անօրէնութեան հետ ի՞նչ մասն ունի, եւ լոյսը խաւարի հետ ի՞նչ հաղորդութիւն ունի» (Բ Կորնթ. 6.14): Ճիշտ ինչպէս հրեաներին (միակ ճշմարիտ Աստծուն հաւատացողներին) էր պատուիրւում կռապաշտների հետ չամուսնանալ, նոյնպէս եւ քրիստոնեաներին (միակ ճշմարիտ Աստծուն հաւատացողներին) պատուիրւում է անհաւատների հետ չամուսնանալ: Իսկ վերոյիշեալ հարցի պատասխանը այս է. ոչ, Աստուածաշունչը չի ասում, որ խառնամուսնութիւնները սխալ են:

Մարթին Լիւթեր Քինգի խօսքով՝ մարդու մասին դատում են նրա բնաւորութեամբ, այլ ոչ թէ մաշկի գոյնով: Քրիստոնեայի կեանքում տեղ չպիտի ունենայ ռասայական խտրականութիւնը կամ հակակրանքը (Յակ. 2.1-10): Կողակից ընտրելիս քրիստոնեան միշտ պէտք է նախ եւ առաջ գիտենայ, թէ արդեօք իր ընտրեալը Յիսուս Քրիստոսում վերստին ծնուած է հաւատքով (Յովհ. 3.3-5): Կին կամ ամուսին ընտրելու աստուածաշնչեան չափանիշը Քրիստոսի հանդէպ հաւատն է, ոչ թէ մարդու մաշկի գոյնը: Խառնամուսնութիւնը բարու եւ չարի, ճիշտ եւ սխալի խնդիր չէ, այլ՝ իմաստութեան, զատորոշման եւ աղօթքի:

Միակ բանը, որի համար խառնամուսնութիւնների պարագայում պէտք է զգուշաւորութիւն դրսեւորել, այն դժուարութիւններն են, որոնց ամուսնական զոյգը, հաւանական է, բախուի. մասնաւորապէս՝ շրջապատի անբարեհաճ վերաբերմունքը: Շատ խառնամուսնութիւններ խտրականութեան եւ ծաղրի զոհ են դառնում, երբեմն նոյնիսկ իրենց ընտանիքների կողմից: Այդպիսի զոյգերը ակամայ տհաճութիւնների են բախւում, երբ իրենց երեխաների մաշկի գոյնը տարբերւում է ծնողների, միւս քոյր-եղբայրների մաշկի գոյնից: Խառն, միջցեղային ամուսնական զոյգը պիտի հաշուի առնի նման խնդիրները եւ պատրաստ լինի դրանց: Այսուհանդերձ կրկնենք. աստուածաշնչեան միակ սահմանափակումը, թէ ում հետ կարող է քրիստոնեան ամուսնանալ, այն է, որ մեր ընտրեալը Քրիստոսի մարմնի անդամ լինի:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը խառնամուսնութեան մասին: