Ինչպէ՞ս ճիշտ յարաբերութիւն ունենալ Աստուծոյ հետ:



Հարց. Ինչպէ՞ս ճիշտ յարաբերութիւն ունենալ Աստուծոյ հետ:

Պատասխան.
Աստուծոյ հետ ճիշտ յարաբերութիւն ունենալու համար պէտք է նախ գիտենանք, թէ ո՞րն է սխալ յարաբերութիւնը: Պատասխանն է՝ մեղքը: «Բարին գործող չկայ, մէկն էլ չկայ» (Սաղմ. 14.3): Մենք ապստամբած ենք Աստուծոյ պատուիրանների դէմ, «ամենքս ոչխարների պէս մոլորուեցինք» (Եսայիա 53.6):

Վատ լուրն այն է, որ մեղքի պատիժը մահ է: «Այն անձը, որ մեղք է գործում, պիտի մեռնի» (Եզեկ. 18.4): Իսկ բարի լուրն այն է, որ սիրողն Աստուած առաջարկում է փրկել մեզ: Յիսուս ասաց, որ Իր նպատակն է «...կորսուածը փնտրել ու փրկել» (Ղուկ. 19.10), եւ իր նպատակն իրագործուած ազդարարեց, երբ խաչի վրայ մեռնելիս ասաց. «Կատարուեց» (Յովհ. 19.30):

Աստուծոյ հետ ճիշտ յարաբերութիւնն սկսվում է մեղքի խոստովանութեամբ (Եսայիա 57.15) եւ մեղքից հրաժարուելու վճռականութեամբ: «Քանի որ սրտով հաւատում են արդարանալու համար եւ բերանով դաւանում են փրկուելու համար» (Հռոմ. 10.10):

Ապաշխարութիւնը պէտք է ուղեկցուի հաւատով՝ մասնաւորապէս հաւատքով առ այն, որ Յիսուսի զոհաբերական մահը եւ Նրա հրաշափառ յարութիւնը արտօնում են Նրան քո Փրկիչը լինելու: «Որովհետեւ եթէ Յիսուսին բերանովդ Տէր դաւանես եւ սրտումդ հաւատաս, որ Աստուած Նրան մեռելներից յարուցանեց, կփրկուես» (Հռոմ. 10.9): Ուրիշ շատ հատուածներ էլ խօսում են հաւատքի անհրաժեշտութեան մասին, օրինակ՝ Յովհ. 20.27, Գործք 16.31, Գաղ. 2.16; 3.11, 26 եւ Եփես. 2.8:

Աստուծոյ հետ ճիշտ յարաբերութիւններ ունենալը կախուած է նրանից, թէ որն է պատասխանդ քեզ համար Նրա արածին: Նա ուղարկեց Փրկչին, ապահովեց զոհը, որը վերցնում է քո մեղքը (Յովհ. 1.29), եւ խոստում է տալիս քեզ. «Ամէն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկուի» (Գործք 2.21):

Ապաշխարութեան եւ ներումի գեղեցիկ օրինակ է «Անառակ որդու» պատմութիւնը (Ղուկ. 15.11-32): Կրտսեր որդին իր հօր տուած ժառանգութիւնը մսխեց անառակ մեղքերի տրուելով (15.13): Երբ հասկացաւ իր սխալը, որոշեց տուն վերադառնալ (15.18): Կարծում էր՝ հայրը այլեւս որդի չպիտի համարէր իրեն (15.20), բայց սխալուեց: Հայրը սիրեց դարձի եկած ապստամբին առաւել, քան երբեւէ (15.20): Ամէն բան ներեց եւ մեծ խնջոյք արեց (15.24): Աստուած բարի է եւ հաւատարիմ Իր խոստումներին, ներառեալ՝ ներելու խոստումը: «Տէրը մօտ է սրտով կոտրուածներին եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմ. 34.18):

Եթէ ուզում ես Աստուծոյ հետ ճիշտ յարաբերութիւն ունենալ, ահա մի աղօթք քեզ համար: Յիշի՛ր, որ ոչ մի աղօթք չի կարող փրկել քեզ: Միայն հաւատքն առ Քրիստոս կարող է փրկել քեզ քո մեղքից: Բառերը չեն, որ փրկելու են, այլ Քրիստոսին հաւատալը: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատքը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս ճիշտ յարաբերութիւն ունենալ Աստուծոյ հետ: