Որո՞նք են հոգեւոր չորս կանոնները:



Հարց. Որո՞նք են հոգեւոր չորս կանոնները:

Պատասխան.
Հոգեւոր չորս կանոնները ձեւեր են` փոխանցելու փրկութեան բարի լուրը, որը մատչելի է մեզ Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատքի միջոցով: Սա Աւետարանի կարեւոր պատգամը չորս կետերի բաժանելու պարզ մի միջոց է:

Առաջին հոգեւոր կանոնն է. «Աստուած սիրում է քեզ եւ հրաշալի ծրագիր ունի քո կեանքի համար»: Յովհաննէս 3.16-ը ասում է. «Քանզի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ»: Յովհաննէս 10.10-ը տալիս է Յիսուսի աշխարհ գալու պատճառը. «Ես եկայ, որ կեանք ունենան եւ էլ աւելի ունենան»: Ի՞նչն է բաժանում մեզ Աստուծոյ սիրուց: Ի՞նչն է խանգարում մեզ, որ առատ կեանք ունենանք:

Երկրորդ հոգեւոր կանոնն է. «Մարդկութիւնը ապականուած է մեղքով, հետեւապէս բաժանուած է Աստծուց: Արդիւնքում մենք չենք կարող գիտենալ Աստուծոյ հրաշալի ծրագիրը մեր կեանքի համար»: Հռոմայեցիս 3.23-ը հաստատում է այս բանը. «Որովհետեւ ամենքը մեղք գործեցին եւ Աստուծոյ փառքից պակասեցին»: Հռոմայեցիս 6.23-ը տալ իս է մեղքի հետեւանքները. «Մեղքի վարձքը մահ է»: Աստուած մեզ ստեղծել է Իր հետ հաղորդակցուելու: Սակայն մարդը մեղքը բերեց աշխարհ եւ դրա պատճառով բաժանուած է Աստծուց: Մենք աւիրել ենք Աստուծոյ հետ այն յարաբերութիւնը, որ Աստուած ուզում էր: Ո՞րն է ելքը:

Երրորդ հոգեւոր կանոնն է. «Յիսուս Քրիստոս Աստուծոյ միակ միջոցն է մեր մեղքի համար: Յիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք մեր մեղքերի ներում ունենալ եւ Աստուծոյ հետ մեր ճիշտ յարաբերութիւնը վերականգնել»: Հռոմայեցիս 5.8-ում կարդում ենք. «Բայց Աստուած մեր հանդէպ Իր սէրը յայտնեց. երբ դեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ»: Ա Կորնթացիս 15.3-4-ը տեղեկացնում է մեզ, թէ ինչ պիտի գիտենանք եւ հաւատանք, որպէսզի փրկուինք. «...Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ, գրքերի համաձայն, եւ թաղուեց ու երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համաձայն...»: Յիսուս Ինքը Յովհաննէս 14.6-ում հռչակում է, որ Ինքն է փրկութեան միակ միջոցը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ոք Հօր մօտ չի գալիս, եթէ ոչ ինձանով»: Ինչպէ՞ս կարող եմ ստանալ փրկութեան հիասքանչ այս պարգեւը:

Չորորդ հոգեւոր կանոնն է. «Մենք պէտք է հաւատանք Յիսուս Քրիստոսին որպէս Փրկչ, որպէսզի փրկութեան պարգեւն առնենք եւ իմանանք Աստուծոյ հրաշալի ծրագիրը մեր կեանքի համար»: Յովհաննէս 1.12-ը նկարագրում է դա. «Բայց ովքեր Նրան ընդունեցին, նրանց, որ հաւատում են Իր անուանը, իշխանութիւն տուեց Աստուծոյ զաւակներ լինելու»: Գործք Առաքելոց 16.31-ը պարզ ասում է. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին, ու պիտի փրկուես դու եւ քո տունը»: Մենք կարող ենք փրկուել միայն շնորհով եւ միայն Յիսուս Քրիստոսով (Եփես. 2.8-9):

Եթէ ուզում ես վստահել Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկչի, կրկնի՛ր այս բառերը, որ կկարդաս ստորեւ: Բառերը չեն, որ փրկելու են քեզ, այլ Քրիստոսին հաւատալը: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատքը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Որո՞նք են հոգեւոր չորս կանոնները: