Յաւիտենական ապահովութիւնը սուրբգրայի՞ն է:



Հարց. Յաւիտենական ապահովութիւնը սուրբգրայի՞ն է:

Պատասխան.
Ընդունելով Քրիստոսին որպէս իր Փրկիչ՝ մարդը յայտնւում է Աստուծոյ հետ այնպիսի փոխյարաբերութեան մէջ, որը երաշխաւորում է իր ապահովութիւնը յաւիտենական կեանքի համար: Յուդա 24-ում կարդում ենք. «Եւ Նրան, որ կարող է անարատ պահել ձեզ եւ անեղծ կանգնեցնել Իր փառքի առջեւ անբիծ ցնծութեամբ»: Աստուծոյ զօրութիւնը կարող է հաւատացեալին պահպանել անկումից: Նա, այլ ոչ թէ մենք պիտի կանգնեցնենք մեզ Իր փառաւոր ներկայութեան մէջ: Մեր յաւիտենական ապահովութիւնը արդիւնք է նրա, որ Աստուած պահպանում է մեզ, այլ ոչ թէ մենք ենք պահպանում մեր անձերի փրկութիւնը:

Տէր Յիսուս Քրիստոս ազդարարեց. «Ես նրանց յաւիտենական կեանք եմ տալիս, եւ նրանք յաւիտեան չեն կորչի, եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: Իմ Հայրը, որ նրանց Ինձ տուեց, ամենից մեծ է, ու ոչ ոք չի կարող նրանց Իմ Հօր ձեռքից յափշտակել» (Յովհ. 10.28-29): Ե՛ւ Յիսուս, ե՛ւ Հայրը ամուր պահում են մեզ Իրենց ձեռքերում: Ո՞վ կարող է խլել մեզ Հօր եւ Որդու գրկից:

Եփեսացիս 4.30-ը ասում է, որ հաւատացեալները «կնքուած են ազատագրութեան օրուայ համար»: Եթէ հաւատացեալների յաւիտենական կեանքը ապահովուած չլինէր, կնիքը չէր կարող «ազատագրութեան օրուայ» համար լինել, այլ միայն մինչեւ մեղանչումի, ուրացումի կամ անհաւատութեան օրը: Յովհ. 3.15-16-ը ասում է, որ ով որ հաւատայ Յիսուս Քրիստոսին, «յաւիտենական կեանք կունենայ»: Եթէ մէկին յաւիտենական կեանք է խոստացւում, բայց յետոյ առնւում է իրենից, ուրեմն «յաւիտենական» չի եղել, եթէ ուրիշ բան չասենք: Եթէ քրիստոնեայի ապահովութիւնը հաստատ չէ, ապա յաւիտենական կենաքի աստուածաշնչեան խոստումները մոլորութիւն է:

Յաւիտենական ապահովութեան օգտին ամենազօրաւոր փաստարկը կարդում ենք Հռոմայեցիս 8.38-39-ում. «Որովհետեւ համոզուած եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ դեւերը, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորութիւնը, ո՛չ էլ ստեղծուած մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստուծոյ սիրուց, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի մէջ է»: Մեր յաւիտենական ապահովութիւնը հիմնուած է Աստուծոյ սիրոյ վրայ հանդէպ նրանց, ում փրկել է: Մեր յաւիտենական ապահովութիւնը գնուել է Քրիստոսով, խոստացուած է Հօրից եւ կնքուած է Սուրբ Հոգով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յաւիտենական ապահովութիւնը սուրբգրայի՞ն է: