Ինչո՞ւ է եկեղեցի յաճախելը կարեւոր:



Հարց. Ինչո՞ւ է եկեղեցի յաճախելը կարեւոր:

Պատասխան.
Աստուածաշունչն ասում է, որ մենք պէտք է եկեղեցի յաճախենք, որպէսզի կարողանանք երկրպագել Աստծուն միւս հաւատացեալների հետ, սովորենք Նրա Խօսքը մեր հոգեւոր աճի համար (Գործք 2.42, Եբրայեցիս 10.25): Եկեղեցին այն վայրն է, որտեղ հաւատացեալները սիրում (Ա Յովհաննէս 4.12), քաջալերում (Եբրայեցիս 3.13), բարի գործերի են մղում միմեանց (Եբրայեցիս 10.24), ծառայում են իրար (Գաղատացիս 5.13), խրատում (Հռոմայեցիս 15.14), պատւում (Հռոմայեցիս 12.10), հոգում եւ կարեկցում են մէկմէմկու (Եփեսացիս 4.32):

Յիսուսի Քրիստոսին իր փրկութիւնը վստահողը դառնում է Քրիստոսի մարմնի անդամ (Ա Կորնթացիս 12.27): Իսկ որպէսզի մարմինը պատշաճ գործի, նրա բոլոր անդամները պէտք է առկայ լինեն (Ա Կորնթացիս 12.14-20): Նմանապէս, հաւատացեալը լրիւ հոգեւոր հասունութեան չի հասնի առանց իր հաւատակիցների աջակցութեան եւ քաջալերանքի (Ա Կորնթացիս 12.21-26): Ահա թէ ինչու եկեղեցի յաճախելը, մասնակցելը եւ հաղորդակցուելը պէտք է լինի հաւատացեալի կեանքի բաղկացուցիչ մասը: Ամէնշաբաթեայ եկեղեցի գնալը «պարտադրանք» չէ հաւատացեալի համար, այլ նա, ով պատկանում է Քրիստոսին, պէտք է ինքնաբուխ փափագի երկրպագել Աստծուն, ընդունի Նրա Խօսքը եւ հաղորդակցուի ուրիշ հաւատացեալների հետ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչո՞ւ է եկեղեցի յաճախելը կարեւոր: