settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը հրեշտակների մասին:

Պատասխան


Հրեշտակները անձ հանդիսացող հոգևոր էակներ են, որոնք ունեն միտք, զգացմունքներ և կամք։ Սա ճշմարիտ է թե՛ բարի և թե՛ չար հրեշտակների (դևերի) դեպքում։ Հրեշտակները միտք ունեն (Մատթեոս 8․29, Բ Կորնթացիս 11․3, Ա Պետրոս 1․12), դրսևորում են զգացմունքներ (Ղուկաս 2․13, Հակոբոս 2․19, Հայտնություն 12․17) և կամք (Ղուկաս 8․28-31, Բ Տիմոթեոս 2․26, Հուդա 6)։ Հրեշտակները հոգևոր էակներ են (Եբրայեցիս 1․14), որոնք չունեն իրական ֆիզիակական մարմիններ։ Թեև նրանք չունեն ֆիզիկական մարմիններ, նրանք անձնավոր էակներ են։

Քանի որ նրանք ստեղծված էակներ են, նրանց գիտելիքը սահմանափակ է։ Սա նշանակում է, որ նրանք չեն տիրապետում այն ողջ գիտելիքին, որին միայն Աստված է տիրապետում (Մատթեոս 24․36)։ Ամենայն հավանականությամբ, նրանց գիտելիքն ավելին է, քան մարդկանց գիտելիքը, ինչը կարող է այդպես լինել երեք գործոնների պատճառով։ Նախ, հրեշտակները արարման իրենց կարգով ավելի բարձր են, քան մարդիկ։ Հետևաբար, նրանք իրենց ներսում ավելի շատ գիտելիք կարող են կրել, քան մարդիկ։ Երկրորդ, հրեշտակները ավելի խորապես են տեղեկացված Աստծո Խոսքին, քան մարդիկ (Հակոբոս 2․19, Հայտնություն 12․12)։ Երրորդ, հրեշտակները գիտելիք են ձեռք բերում նաև մարդկանց գործողություններին հետևելով։ Ի տարբերություն մարդկանց, հրեշտակները կարիք չունեն անցյալն ուսումնասիրելու։ Նրանք ապրել են այն, և անցյալը նրանց աչքի առջև է եղել։ Հետևաբար, նրանք գիտեն, թե ինչեր է տեղի ունեցել, ինչպես են մարդիկ գործել ու արձագանքել տարբեր իրավիճակներում, և կարող են ավելի մեծ ճշգրտությամբ ենթադրել, թե ինչպես են մարդիկ իրենց պահելու նմանատիպ իրավիճակներում։

Թեև նրանք նաև ունեն կամք, սակայն, մյուս բոլոր արարածների նմանությամբ, նրանք ենթակա են Աստծո կամքին։ Բարի հրեշտակներն Աստծո կողմից ուղարկված են որպես հավատացյալների օգնական էակներ (Եբրայեցիս 1․14)։ Ահա մի քանի գործառույթ, որոնք Աստվածաշունչը նկարագրում է հրաշտակների առումով։ Նրանք փառաբանում են Աստծուն (Սաղմոս 148․1-2, Եսայիա 6․3)։ Նրանք երկրպագում են Աստծուն (Եբրայեցիս 1․6, Հայտնություն 5․8-13)։ Նրանք ցնծում են Աստծո գործերի արդյունքում (Հոբ 38․6-7)։ Նրանք ծառայում են Աստծուն (Սաղմոս 103․20, Հայտնություն 22․9)։ Նրանք Աստծո առջև են գալիս (Հոբ 1․6, 2․1)։ Նրանք գործում են, որպես Աստծո դատաստանի գործիքներ (Հայտնություն 7․1, 8․2)։ Նրանք աղոթքի պատասխաններ են բերում (Գործք 12․5-10)։ Նրանք օգնում են Քրիստոսի համար մարդկանց շահելու գործում (Գործք 8․26, 10․3)։ Նրանք հետևում են քրիստոնյաների կարգապահությանը, գործերին ու չարչարանքներին (Ա Կորնթացիս 4․9, 11․10, Եփեսացիս 3․10, Ա Պետրոս 1․12)։ Նրանք քաջալերում են վտանգի պահերին (Գործք 27․23-24)։ Նրանք հոգ են տանում մահվան նախաշեմին գտնվող արդարների համար (Ղուկաս 16․22)։

Հրեշտակները բացարձակապես տարբեր են մարդկային արարածներից։ Մարդիկ մահից հետո չեն վերածվում հեշտակների։ Հրեշտակները երբեք չեն վերածվում և երբեք չեն եղել մարդկային արարածներ։ Աստված է արարել հրեշտակներին, ինչպես որ Նա է նաև մարկդանց Արարիչը։ Աստվածաշունչը ոչ մի տեղ չի նշում, թե հրեշտակները արարվել են Աստծո պատկերով ու նմանությամբ, ինչպես դա գրված է մարդկանց առումով (Ծննդոց 1․26)։ Հրեշտակները հոգևոր էակներ են, սակայն որոշակիորեն կարող են նաև հադես գալ ֆիզիկական կերպարանքով։ Մարդիկ առաջին հերթին ֆիզիակական էակներ են, սակայն ունեն նաև հոգևոր կողմ։ Ամենակարևոր բանը, որը կարող ենք սովորել սուրբ հրեշտակներից, այն է, որ նրանք մշտական և բացարձակ հնազնդության մեջ են Աստծո հրահանգներին։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը հրեշտակների մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries