Ո՞վ է Սուրբ Հոգին:



Հարց. Ո՞վ է Սուրբ Հոգին:

Պատասխան.
Բազմաթիւ ու բազմապիսի թիւրըմբռնումներ կան Սուրբ Հոգու ինքնութեան վերաբերեալ: Ոմանք Սուրբ Հոգուն դիտում են որպէս խորհրդաւոր զօրութիւն: Ուրիշներ կարծում են, որ Սուրբ Հոգին անանձ զօրութիւն է, որ Աստուած տալիս է Քրիստոսի հետեւորդներին: Իսկ ի՞նչ է ասում Աստուածաշունչը Սուրբ Հոգու ինքնութեան վերաբերեալ: Պարզ ասած՝ Աստուածաշուչը վկայում է, որ Սուրբ Հոգին Աստուած է: Նաեւ ասում է, որ Սուրբ Հոգին աստուածային անձ է՝ էակ, որն ունի բանականութիւն, զգացումներ եւ կամք:

Սուրբ Հոգու Աստուած լինելը պարզ երեւում է սուրբգրային շատ համարներում, այդ թւում Գործք 5.3-4-ում: Այս հատուածում Պետրոսը յանդիմանում է Անանիային Սուրբ Հոգուն ստելու համար եւ ասում է նրան. «Ոչ թէ մարդկանց ստեցիր, հապա Աստծուն»: Սա յստակ յայտարարութիւն է, որ Սուրբ Հոգուն ստելով՝ ստում ենք Աստծուն: Սուրբ Հոգին Աստուած է, որովհետեւ Աստուծոյ բնորոշ յատկութիւններ ունի: Օրինակ, Սուրբ Հոգու ամէնուրեքութիւնը տեսնում ենք Սաղմ. 139.7-8-ում. «Ո՞ւր գնամ քո Հոգուց եւ Քո երեսից ո՞ւր փախչեմ: Եթէ երկինք վերանամ, Դու այնտեղ ես. եթէ դժոխքը անկողինս անեմ, ահա Դու այնտեղ ես»: Ա Կորնթ. 2.10-11-ում տենում ենք Սուրբ Հոգու ամենագէտութիւնը. «Աստուած մեզ Իր Հոգով յայտնեց, որովհետեւ Հոգին ամէն բան քննում է, Աստուծոյ խորունկ բաներն էլ: Որովհետեւ մարդու ներսինը մարդկանցից ո՞վ գիտէ, եթէ ոչ մարդու հոգին, որ իր մէջ է: Այդպէս էլ Աստծունը ոչ ոք չգիտէ, եթէ ոչ՝ Աստուծոյ Հոգին»:

Կարող ենք վստահ լինել, որ Սուրբ Հոգին իսկապէս աստուածային անձ է, որովհետեւ միտք, զգացում եւ կամք ունի: Սուրբ Հոգին մտածում է եւ գիտի (Ա Կորնթ. 2.10): Սուրբ Հոգին կարող է տրտմել (Եփես. 4.30): Հոգին բարեխօսում է մեզ համար (Հռոմ. 8.26-27): Վճիռներ է կայացնում Իր կամքի համեմատ (Ա Կորնթ. 12.7-11): Սուրբ Հոգին Աստուած է, Սուրբ Երրորդութեան երրորդ Անձը: Եւ քանի որ Աստուած է, ապա իսկապէս Մխիթարիչ եւ Խորհրդատու է, ինչպէս Յիսուս խոստացաւ Նրա համար (Յովհ. 14.16,26; 15.26):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞վ է Սուրբ Հոգին: