settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պատերազմի մասին։

Պատասխան


Շատերը սխալ են ընկալում Ելից 20․13 խոսքի «Մի՛ սպանիր» աստվածաշնչյան պատվերը և փորձում են այն կիրառել նաև պատերազմական իրադարձությունների վրա։ Սակայն եբրայերեն բնագրում օգտագործված բառը կրում է «մեկ այլ անձի դիտավորյալ, մտադրված ու չարությամբ կատարված սպանության» իմաստը։ Աստված հաճախ էր իսրայելացիներին հրահանգում այլ ազգերի հետ պատերազմների գնալ (Ա Թագավորաց 15․3, Հեսու 4․13)։ Աստված որոշ հանցանքների համար մահապատիժ էր սահմանել (Ելից 21․12,15, 22․19, Ղևտացիս 20․11)։ Այսպիսով, տեսնում ենք, որ Աստված չի արգելում ընդհանրապես բոլոր տեսակի սպանությունները, այլ միայն դիտավորյալ ու չարությունից բխած մարդասպանությունը։ Պատրեազմը երբեք բարի բան չի եղել, բայց երբեմն անհրաժեշտություն է։ Մեղավոր մարդկանցով լի աշխարհում (Հռոմեացիս 3․10-18) պատերազմներն անխուսափելի երևույթ են։ Լինում են իրավիճակներ, որ մեղավոր ու չար մարդկանց կողմից անմեղներին մեծ վնաս հասցնելու դեմ միակ միջոցը պատրազմն է լինում։

Հին Կտակարանում Աստված իսրայելացիներին հրամայեց վրեժ առնել մադիանացիներից (Թվոց 31․2)։ Բ Օրինաց 20․16-17 հատվածում կարդում ենք․ «Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես, այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ»։ Նաև Ա Թագավորաց 15․18 խոսքում ենք կարդում հետևյալ հրահանգը․ «Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց»։ Ակնհայտ է, որ Աստված չի արգելում բոլոր պատերազմները։ Տեր Հիսուս կատարյալ միաբանության մեջ էր Հայր Աստծո հետ (Հովհաննես 10․30), հետևաբար, մենք չենք կարող պնդել, թե պատերազմները Աստծո կամքն էին միայն Հին Կտակարանում։ Աստված չի փոփոխվում (Մաղաքիա 3․6, Հակոբոս 1․17)։

Տեր Հիսուսի երկրորդ գալուստը մեծապես լի է լինելու ավերածություններով ու մահերով։ Հայտնություն 19․11-21 հատվածը նկարագրում է Քրիստոսի մասնակցությամբ վերջնական պատերազմը, Ով նկարագրվում է որպես հաղթանակող զորահրամանատար, որ «արդարությամբ է դատում և պատերազմում» (խ. 11)։ Դա մի արյունալի ու փառավոր իրադարձություն է լինելու (խ. 13)։ Քրիստոսի դեմ պատերազմողների մարմինները կերակուր են դառնալու թռչունների համար (17-18 խխ.)։ Նա կարեկցանք չի ունենալու Իր թշնամիների հանդեպ, որոնք պարտության է մատնելու և գցելու է «ծծմբով այրվող կրակե լճի մեջ» (խ. 20)։

Սխալ է ասել, թե Աստված երբեք չի խրախուսում պատերազմները։ Տեր Հիսուսը պացիֆիստ չէ։ Չար մարդկանցով լի աշխարհում պատերազմները երբեմն միակ միջոցն են ավելի մեծ չարիքից ապահովագրվելու համար։ Եթե Հիտլերը չպարտվեր Երկրորդ Համաշխարհային պատերազմում, ապա շատ ավելի մեծ մարդկային կորուստներ կունենայինք աշխարհում։ Եթե տեղի չունենար Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, ապա աֆրոամերիկացիները շատ ավելի երկար ժամանակ կտառապեին ստրկության լծի տակ։

Պատերազմն ահավոր բան է։ Որոշ պատերազմներ ավելի «արդարացված» են, քան մյուսները, սակայն բոլոր պատերազմներն էլ մեղքի հետևանք են (Հռոմեացիս 3․10-18)։ Միևնույն ժամանակ, Ժողովող 3․8 խոսքում կարդում ենք, որ կա «Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ»։ Մեղքով, ատելությամբ ու չարությամբ լի այս աշխարհում (Հռոմեացիս 3․10-18) պատերազմն անխուսափելի իրողություն է։ Քրիստոնյաները չպետք է փափագեն պատերազմների, սակայն նաև չպետք է հակառակվեն երկրի իշխանություններին, որոնց Աստված դրել է իրենց վրա (Հռոմեացիս 13․1-4, Ա Պետրոս 2․17)։ Պատերազմի ժամանակ ամենակարևոր բանը, որ պետք է անեն քրիստոնյա հավատացյալները, մեր երկրի առաջնորդների իմաստության համար աղոթելն է, ինչպես նաև մեր զինվորների պաշտպանվածության, հակամարտության արագ կարգավորման և երկու կողմերից հնարավորինս քիչ թվով զոհերի համար առ Աստված աղոթքներ բարձրացնելը (Փիլիպպեցիս 4․6-7)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պատերազմի մասին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries