Ներում ստացե՞լ եք։ Ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ընդունել:


Հարց՝ Ներում ստացե՞լ եք։ Ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ընդունել:

Պատասխան՝
Գործք 13․38 խոսքում կարդում ենք․ «Արդ, եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ Նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում։ Եվ այն ամենից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ»:

Ի՞նչ է ներումը և ինչու ունեմ դրա կարիքը

Ներել բառը Աստվածաշնչի բնագրում ունի հետևյալ նշանակությունները՝ մաքրել հատակը կեղտից, ջնջելով մաքրել, ջնջել պարտամուրհակը կամ չեղարկել պարտքը։ Երբ սխալ ենք գործում որևէ մեկի հանդեպ, մենք նրա ներումն ենք ակնկալում, որպեսզի վերականգնենք խաթարված հարաբերությունը։ Ներումը չի շնորհվում այն բանի համար, որ ներվողն արժանի էր ներվելուն։ Ոչ ոք արժանի չէ ներում ընդունելու։ Ներումը սիրո, ողորմության և շնորհի դրսևորում է։ Այն որոշում է դիմացինի հանդեպ չտրամադրվելու՝ անկախ նրան կողմից Ձեր հանդեպ ունեցած վատ վարքագծի։

Աստվածաշունչն ասում է, որ յուրաքանչյուր մարդ Աստծուց ներում ընդունելու կարիք ունի։ Բոլորս ենք մեղանչել Աստծո դեմ։ Ժողովող 7․20 խոսքն ասում է․ «Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի և երբևէ մեղք չգործի»: Ա Հովհաննես 1․8 խոսքում կարդում ենք․ «Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա»։ Բոլոր մեղքերը Աստծո դեմ ապստամբության դրսևորումներ են (Սաղմոս 51:4)։ Հետևաբար, մենք Աստծո ներման մեծագույն կարիքի մեջ ենք։ Եթե մեր մեղքերը չներվեն, մենք հավիտենությունն անց ենք կացնելու մեր մեղքերի հետևանք հանդիսացող տանջանքների մեջ (Մատթեոս 25․46, Հովհաննես 3․36)։

Ներում՝ ինչպե՞ս կարող եմ այն ստանալ

Շնորհակալություն Աստծուն, որ Նա սիրող է և ողորմած, ինչպես նաև փափագում է ներելու մեր մեղքերը։ Բ Պետրոս 3․9 խոսքում կարդում ենք․ «․․․Նա մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան»։ Աստված կամենում է ներել մեզ, այդ պատճառով մեզ ներելու համար միջոց է հոգացել։

Մեղքի միակ արդար հատուցումը մահն է։ Հռոմեացիս 6․23 խոսքի առաջին կեսն ասում է․ «Մեղքի հատուցումը մահն է․․․»։ Հավիտենական մահը մեր մեղքերի արդար պատիժն է։ Մեզ այդ պատժից ազատելու համար Աստված մարդացավ Հիսուս Քրիստոսի տեսքով (Հովհաննես 1․1,14)։ Տեր Հիսուս մահացավ խաչի վրա՝ Իր վրա վերցնելով այն պատիժը, որին մենք էինք արժանի։ Բ Կորնթացիս 5․21 խոսքը սովորեցնում է․ «Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք»։ Տեր Հիսուս մահացավ խաչի վրա՝ վճարելով մեր մեղքերի պատիժը։ Տեր Հիսուսի մահը որպես Աստված մեղքերի ներում է ապահովել ողջ աշխարհի մարդկանց համար։ Ա Հովհաննես 2․2 խոսքում կարդում ենք․ «Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի»: Տեր Հիսուս հարություն առավ մահացածների միջից՝ հռչակելով Իր հաղթանակը մեղքի ու մահվան հանդեպ (Ա Կորնթացիս 15․1-28)։ Գոհություն Աստծուն, որ Հիսուս Քրիստոսի մահվան ու հարության շնորհիվ ճշմարտություն է դարձել այն, ինչը շարադրված է Հռոմեացիս 6:23 խոսքի երկրորդ մասում․ «․․․իսկ Աստծո շնորհը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։

Ուզո՞ւմ եք, որպեսզի Ձեր մեղքերը ներվեն։ Ունե՞ք արդյոք մեղավորության մի տհաճ զգացողություն, որից, ասես, չեք կարողանում ազատվել։ Ձեր մեղքերի ներումը իրականություն կդառնա, եթե հավատաք Հիսուս Քրիստոսին որպես Ձեր Փրկչի։ Եփեսացիս 1․7 խոսքն ասում է․ «Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության»։ Տեր Հիսուս մեր փոխարեն վճարեց մեր պարտքը, որպեսզի մենք կարողանանք ներվել։ Ներվելու համար պետք է պարզապես խնդրել Աստծուն, որպեսզի Նա մեզ ների Հիսուսի շնորհիվ, քանի որ հավատում ենք, որ Տեր Հիսուս մահացավ՝ հենց մեր ներման համար վճարելով։ Եվ Աստված ներում կշնորհի։ Հովհաննես 3․16-17 հատվածը մի հրաշալի ուղերձ է փոխանցում․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի Նրա միջոցով աշխարհը փրկվի»։

Ներում՝ արդյոք այն այդքան հե՞շտ է ընդունել

Այո՛, դրանում բարդ ոչինչ չկա։ Դուք չեք կարող վաստակել Աստծո ներումը։ Չեք կարող վճարել Աստծուց ներում ստանալու համար։ Դուք այն կարող եք միայն հավատքով ընդունել Աստծո շնորհի ու ողորմության արդյուքում։ Եթե ուզում եք Հիսուս Քրիստոսին ընդունեք որպես Ձեր Փրկչի և Աստծուց Ձեր մեղքերի համար ներում ընդունել, ապա աղոթեք այս պարզ աղոթքով։ Այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Միայն Քրիստոսին վստահելու արդյունքում է, որ մենք մեղքերի ներում ենք ստանում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատն արտահայտելու և Ձեր մեղքերի ներման համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ներում ստացե՞լ եք։ Ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ընդունել: