settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ բացահայտել, թե ինչ հոգևոր պարգև ունեմ:

Պատասխան


Գոյություն չունի կախարդական բանաձև կամ մի հստակ թեսթ, որը կարող է մեզ ասել, թե ո՞րն է մեր հոգևոր պարգևը։ Սուրբ Հոգին հոգևոր պարգևները բաշխում է այնպես, ինչպես կամենում է (Ա Կորնթացիս 12․7-11)։ Քրիստոնյաների մեջ տարածված խնդիր է տրվել մեր հոգևոր պարգևի վրա կենտրոնանալու գայթակղությանն այնքան ուժգին կերպով, որ շատերն Աստծուն ծառայում են միայն այն ոլորտում, որտեղ կարծում են, որ կարող են դրսևորել իրենց հոգևոր պարգևը։ Սա չէ հոգևոր պարգևի իմաստը։ Աստված մեզ կանչել է ծառայելու Իրեն ամեն բանում հնազանդության մեջ։ Նա կշնորհի մեզ այն բոլոր անհրաժեշտ պարգևներով, որոնց կարիքը կա Նրա ակնկալիքը մեր ծառայության միջոցով իրագործելու համար։

Մեր հոգևոր օժտվածությունը բացահայտելը կարող է իրագործվել տարբեր ճանապարհներով։ Հոգևոր պարգևների թեսթերն ու գույքագրումը թեև այնպիսի գործիքներ չեն, որոնց կարելի է լիովին վստահել, սակայն կարող են օգտակար լինել և օգնել մեզ հասկանալու, թե որո՞նք կարող են լինել մեր պարգևները։ Մյուսների կողմից մեր պարգևների հաստատումը նույնպես լույս է սփռում մեր հոգևոր օժտվածության հարցի վրա։ Մեր շրջապատի մարդիկ, որոնք տեսնում են Աստծուն ծառայելու մեր ընթացքը, հաճախ կարող են նկատել կիրառության մեջ գտնվող մեր պարգևը, որի գործածությունը մեզ համար սովորական է և մենք չենք էլ տեսնում այն։ Աղոթքը նույնպես կարևոր է այս հարցում։ Միակ անձնավորությունը, ով առանց որևէ կասկածի և հստակ գիտի մեր հոգևոր օժտվածության մասին, հենց Նա է, Ով օժտել է մեզ այդ պարգևներով՝ Սուրբ Հոգին։ Մենք կարող ենք Աստծուն խնդրել, որպեսզի Նա ցույց տա մեզ, թե ինչպիսի հոգևոր պարգևներ ունենք, որպեսզի մենք ավելի լավ կիրառենք դրանք Նրա փառքի համար։

Այո՛, Աստված ոմանց կանչում է ուսուցչության ծառայության մեջ և օժտում նրանց ուսուցանելու պարգևով։ Աստված ոմանց կանչում է գթության ծառայության մեջ և օժտում օգնությունների պարգևով։ Այնուամենայնիվ, հոգևոր պարգևի հստակ բացահայտումը չի նշանակում, թե մենք չպետք է ծառայենք Աստծուն մեր հոգևոր պարգևի գործածության սահմաններից դուրս։ Օգտակա՞ր է արդյոք Աստծո շնորհած հոգևոր պարգևի բացահայտումը։ Անշուշտ, այո՛։ Արդյոք սխա՞լ է չափից դուրս շատ հոգևոր պարգևի գործածության ոլորտի վրա կենտրոնանալը, ինչի արդյունքում մենք կորցնում են Աստծուն ծառայելու բազմաթիվ հնարավորություններ։ Այո՛։ Եթե մենք նվիրվենք Աստծո կողմից գործածվելուն, ապա Նա կօժտի մեզ այն բոլոր պարգևներով, որոնց կարիքն ունենանք ծառայության ընթացքում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս կարող եմ բացահայտել, թե ինչ հոգևոր պարգև ունեմ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries