Հարց
Ինչո՞ւմ է մարդու հոգու և շնչի տարբերությունը:
Պատասխան
Աստվածաշունչը մարդու ոչ նյութական կազմության երկու առաջնային բաղակացուցիչներ է ներկայացնում, որոնք են շունչը և հոգին։ Դրանց հստակ տարբերությունը ներկայացնելու փորձերը կարող են շփոթմունք ծնել։ «Հոգի» բառը կրում է մարդու ոչ նյութական կողմը նկարագրող իմաստ։ Մարդկային էակները ունեն հոգի, սակայն նրանք հոգիներ չեն։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը միայն հավատացյալների մասին է խոսում որպես հոգևորապես կենդանի մարդկանց (Ա Կորնթացիս 2․11, Եբրայեցիս 4․12, Հակոբոս 2․26), իսկ անհավատները ներկայացվում են որպես հոգևորապես մեռածներ (Եփեսացիս 2․1-5, Կողոսացիս 2․13)։ Պողոս առաքյալի գրվածքներում հոգևորը ներկայացվում է որպես հավատացյալի կյանքի կարևորագույն առանցք (Ա Կորնթացիս 2․14, 3․1, Եփեսացիս 1․3, 5․19, Կողոսացիս 1․9, 3․16)։ Շունչը մարդու այն բաղադրիչն է, որը մարդուն ունակ է դարձնում Աստծո հետ մտերիմ հարաբերության մեջ մտնելու համար։ Բնագրի «շունչ» բառը գրեթե միշտ օգտագործվում է որպես մարդկային կազմության ոչ նյութական բաղադրիչ, որը մարդու համար հնարավոր է դարձնում «հարաբերվելն» Աստծո հետ, Ով Հոգի է (Հովհաննես 4․24)։
«Հոգի» բառը կարող է վերաբերել մարդու կազմության թե՛ ոչ նյութկան և թե՛ նյութական կողմերին։ Մարդկային էակների մասին ասվում է, որ նրանք ունեն շունչ, սակայն հոգի են։ Ամենաառաջնային իմաստով «հոգի» բառը «կյանք» է նշանակում։ Սակայն այս առաջնային իմաստից զատ, Աստվածաշունչը հոգու մասին խոսում է նաև տարբեր համատեքստերում։ Դրանցից մեկը մեղք գործելու հակվածությունն է (Ղուկաս 12․26)։ Մարդու բնույթը չար է, և դա իր ապականիչ ազդեցությունն է թողել նաև հոգու վրա։ Ֆիզիկական մահվան մուտք գործելու պահին հոգին կորցրեց կյանք բխելու իր ունակությունը (Ծննդոց 35․18, Երեմիա 15․2)։ Հոգին, ինչպես և շունչը, մարդու բազմաթիվ հոգևոր ու զգացմունքային փորձառությունների կենտրոնն է (Հոբ 30․25, Սաղմոս 43․5, Երեմիա 13․17)։ «Հոգի» բառը կարող է վերաբերել մարդու ողջ անձին, նրա կենդանի լինելուն կամ այս կյանքից հետո գոյությանը։
Շունչն ու հոգին փոխկապակցված են, սակայն նույնը չեն (Եբրայեցիս 4․12)։ Հոգին մարդկային էության առանցքն է․ դա հենց մեր ինքնությունն է։ Շունչը մարդկային էության այն կողմն է, որի օգնությամբ մենք հարաբերվում ենք Աստծո հետ։
English
Ինչո՞ւմ է մարդու հոգու և շնչի տարբերությունը: