Հարց
Ի՞նչ է Հիսուս Հիսուս Քրիստոս, երկրորդ գալուստը:
Պատասխան
Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը հավատացյալների հույսն է առա այն, որ Աստված ամեն բան վերահսկում է և հավատարիմ է Իր խոսքի մեջ փոխանցած մարգարեություններին։ Իր առաջին գալուստի ժամանակ Հիսուս Քրիստոս մարգարեությունների համեմատ ծնվեց որպես մի մանուկ Բեթղեհեմի մսուրներից մեկում։ Նա բազմաթիվ մարգարեություններ իրականացրեց Իր ծննդի, կյանքի, ծառայության, մահվան ու հարության մեջ։ Սակայն Մեսիայի վերաբերյալ կան որոշ մարգարեություններ, որոնք դեռ չեն իրականացել։ Քրիստոսի երկրորդ գալուստը Նրա վերադարձն է այս մարգարեությունների իրագործման համար։ Առաջին գալուստի ժամանակ Նա աշխարհին ներկայացավ որպես չարչարանքներ կրող Ծառա։ Երկրորդ գալուստի ժամանակ Նա ներկայանալու է որպես հաղթանակող Թագավոր։ Առաջին գալուստի ժամանակ Նա եկավ ամենահամեստ միջավայրի մեջ։ Երկրորդ գալուստի ժամանակ Տեր Հիսուս գալու է՝ Իր հետ ունենալով Երկնքի զորքերը։
Հին Կտակարանի մարգարեները հստակ չեն տարբերակում այս երկու իրադարձությունները։ Դա կարելի է նկատել Եսայիա 7․14, 9․6-7 և Զաքարիա 14․4 հատվածներում։ Որպես հետևանք, այս մարգարեություններից տպավորություն է ստեղծվում, թե դրանք երկու տարբեր անձերի են վերաբերում, և շատ հրեա աստվածաբաններ հավատում են, թե երկու տարբեր Մեսիաներ են լինելու՝ չարչարվող Մեսիան և հաղթանակող Մեսիան։ Նրանք չեն ընկալում, որ միայն մեկ Մեսիա գոյություն ունի, որը երկու դերակատարում ունի։ Տեր Հիսուս իրականցրել է չարչարվող ծառայի առաքելությունը (Եսայիա 53-րդ գլուխ) Իր առաջին գալուստի ժամանակ։ Զաքարիա 12․10 և Հայտնություն 1․7 խոսքերը նկարագրում են երկրորդ գալուստը՝ Քրիստոսի խաչելությունը տեսնելով անցյալում։ Իսրայելը և ողջ աշխարհը ողբալու են, քանի որ գիտակցելու են, որ մերժել են Մեսիային Նրա առաջին գալուստի ժամանակ։
Տեր Հիսուսի համբարձվելուց հետո հրեշտակներն առաքյալներին ասացին․ «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս» (Գործք 1․11)։ Զաքարիա 14․4 խոսքը երկրորդ գալուստի վայր է նշում Ձիթենյան լեռը։ Մատթեոս 24․30 խոսքը հայտարարում է․ «Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով»։ Տիտոս 2․13 խոսքը երկրորդ գալուստ նկարագրում է որպես «փառքի հայտնություն»։
Երկրորդ գալստյան մասին ամենայն մանրամասնություններով խոսում է Հայտնություն 19․11-16 հատվածը․ «Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։ Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։
English
Ի՞նչ է Հիսուս Հիսուս Քրիստոս, երկրորդ գալուստը: