Հարց
Ո՞րն է եկեղեցի, նպատակ:
Պատասխան
Գործք 2․42 խոսքը ընդունված է համարել եկեղեցու նպատակի մասին աստվածաշնչյան հիմնական հատվածը․ «Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին»: Ըստ այս խոսքի, եկեղեցու նպատակը կամ գործառույթը պետք է լինի 1) աստվածաշնչյան վարդապետությունների ուսուցանումը, 2) հավատացյալների համար հաղորդակցության միջավայր ապահովելը, 3) հաղորդություն ընդունելը և 4) աղոթելը։
Եկեղեցին պետք է աստվածաշնչյան վարդապետություն ուսուցանի, որպեսզի հավատացյալների հավատի հիմքը ամուր լինի։ Եփեսացիս 4․14 խոսքում կարդում ենք․ «որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են»։ Եկեղեցին պետք է նաև հավատացյալների հաղորդակցության վայր լինի, որտեղ քրիստոնյաները կարող են միմյանց հանդեպ պատիվ ու գթասրտություն ցուցաբերել (Հռոմեացիս 12․10), խրատել միմյանց (Հռոմեացիս 15․14), լինել իրար հանդեպ քաղցր ու կարեկից (Եփեսացիս 4․32), քաջալերել միմյանց (Ա Թեսաղոնիկեցիս 5․11) և, որ ամենակարևորն է, սիրել միմյանց (Ա Հովհաննես 3․11).
Եկեղեցին պետք է մի վայր լինի, որտեղ հավատացյալները կարող են մասնակցել հաղորդության կարգին՝ հիշելով Քրիստոսի մահն ու մեր փոխարեն հեղված արյունը (Ա Կորնթացիս 11․23-26)։ «Հաց բեկման» գաղափարը (Գործք 2․42) նույնպես կրում է միմյանց հետ հաց ուտելու իմաստը։ Սա հավատացյալների միջև հաղորդակցությունը խթանելու մեկ այլ կերպ էր։ Ըստ 2․42 խոսքի, եկեղեցու գործառույթների թվարկման կարևոր բաղադրիչ է նաև աղոթքը։ Եկեղեցին պետք է մի վայր լինի, որտեղ մարդկանց հորդորում են աղոթել, սովորեցնում են աղոթել և գործնականում առաջնորդում են աղոթքի մեջ։ Փիլիպեցիս 4․6-7 հատվածը քաջալերում է մեզ․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի»։
Եկեղեցուն տրված մեկ այն հանձնարարական է Հիսուս Քրիստոսով փրկության Բարի լուրը տարածելը (Մատթեոս 28․18-20, Գործք 1․8)։ Եկեղեցին կանչված է խոսքերի ու գործերի միջոցով Ավետարանը մարդկանց հետ բաժնեկցելու հարցում հավատարիմ լինելու։ Եկեղեցին պետք է համայնքի համար «փարոս» լինի, որը լուսավորում է դեպի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին տանող ճանապարհը։ Եկեղեցին պետք է թե՛ բաժնեկցի Ավետարանը և թե՛ պատրաստի հավատացյալներին Ավետարանը բաժնեկցելու գործին (Ա Պետրոս 3․15)։
Եկեղեցու որոշ նպատակների մասին է խոսում նաև Հակոբոս 1․27 հատվածը․ «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել»: Եկեղեցու կարևոր գործառույթը պետք է լինի կարիքավորներին ծառայելը։ Սա ոչ միայն Ավետարանի բաժնեկցումն է, այլև ֆիզիկական կարիքների համար հոգալը (սնունդ, հագուստ, բնակության տեղ)։ Եկեղեցին պետք է նաև հավատացյալներին սովորեցնի մեղքի դեմ պայքարի հմտությունները և այս աշխարհի ապականությունից զերծ մնալը։ Այս ամենը կատարվում է աստվածաշնչյան ուսուցումների և քրիստոնեական հաղորդակցության շնորհիվ։
Այսպիսով, ի՞նչն է եկեղեցու նպատակը։ Պողոս առաքյալը հրաշալի մի համեմատություն է տալիս Կորնթոսի հավատացյալներին։ Եկեղեցին այս աշխարհի համար Աստծո ձեռքերն են, բերանն ու ոտքերը՝ Քրիստոսի Մարմինը (Ա Կորնթացիս 12․12-27)։ Մենք պետք է այնպես գործենք, ինչպես կգործեր մեր Տեր Հիսուսը, եթե ֆիզիկապես երկրի վրա գտնվեր։ Եկեղեցին պետք է լինի «քրիստոնեական», «քրիստոսանման» և «Քրիստոսի ոտնահետքերին հետևող»։
English
Ո՞րն է եկեղեցի, նպատակ: