settings icon
share icon
Հարց

Ի՞նչ պետք է անեն քրիստոնյա ծնողները, եթե նրանք անառակ որդի (կամ դուստր) ունեն։

Պատասխան


Անառակ որդու պատմության մեջ (Ղուկաս 15․11-32) մի քանի սկզբունքներ կան ներառված, որոնք կարող են օգտագործվել հավատացյալ ծնողների կողմից, երբ նրանց զավակներն ընթանում են այն կերպին հակառակ, որի մեջ նրանց դաստիարակել են ծնողները։ Ծնողները պետք է հիշեն, որ չափահասության հասած երեխաներն այլևս ծնողների իշխանության տակ չեն։

Անառակ որդու պատմության մեջ կրտսեր որդին վերցնում է իր ժառանգությունը, գնում հեռու երկիր և մսխում այն։ Վերստին չծնված զավակի պարագայում սա նրա բնական դրսևորումն է։ Իսկ այն զավակի պարագայում, ով մի ժամանակ հստակ դավանել է Քրիստոսի Տեր և Փրկիչ լինելը, մենք նրան անվանում ենք «անառակ որդի»։ Այս բառը կրում է հետևյալ իմաստը՝ «անձը իր միջոցները վատնում է անմտաբար»։ Սա այն զավակի նկարագրությունն է, ով լքում է իր տունն ու վատնում ծնողների կողմից ստացած հոգևոր ժառանգությունը։ Խնամքի, հոգատարության, ուսուցման, խրատի և սիրո տարիների ներդրումը մոռացվում է, երբ զավակն ըմբոստանում է Աստծո դեմ։ Ցանկացած ըմբոստություն նախ Աստծո դեմ է և դրսևորվում է ծնողների ու նրանց իշխանության դեմ ապստամբության մեջ։

Ուշադրություն դարձրեք, որ առակի մեջ հայրը չի խոչընդոտում որդու հեռանալուն։ Եվ ո՛չ էլ գնում է նրա հետևից՝ փորձելով պաշտպանել նրան։ Փոխարենը, նա մնում է տանն ու հավատարմորեն աղոթում իր որդու համար։ Իսկ երբ որդին «խելքի է գալիս», հեռանում իր չար ճանապարհից ու տուն վերադառնում, ծնողը աչքը ճանապարհին սպասում էր նրան և վազում է որդուն ընդառաջ, թեև որդին դեռ բավականին հեռու էր։

Երբ մեր որդիներն ու դուստրերը սկսում են իրենց սեփական ճանապարհով ընթանալ, ենթադրելով, որ այն տարիքում են, որ կարող են նման որոշում կայացնել, և որոշումներ են կայացնում, որոնց վերաբերյալ մենք գիտենք, որ ծանր հետևանքներ են ունենալու իրենց համար, ապա մենք, որպես նրանց ծնողներ, պետք է թույլ տանք նրանց իրականացնել սեփական որոշումն ու հեռանալ։ Ծնողը հետագայում չի փորձում մեղմել այդ հետևանքներն ու չի միջամտում նրա որոշումներին։ Փոխարենը ծնողը հավատարմորեն աղոթում է ու սպասում ապաշխարության նշանների և կյանքի ուղղության փոփոխության։ Քանի դեռ ապաշխարության փոփոխությունը տեղի չի ունեցել, ծնողները շարունակում է մնալ իրենց դիրքորոշման վրա, չեն աջակցում ըմբոստությանը և չեն միջամտում զավակի գործերին (Ա Պետրոս 4․15)։

Երբ երեխաները հասնում են օրինական չափահասության տարիքին, նրանք միայն Աստծո իշխանությանն են ենթակա, և գտնվում են նաև երկրի օրինական իշխանությունների իշխանության ներքո (Հռոմեացիս 13․1-7)։ Որպես ծնողներ մենք մեր «անառակ» զավակներին կարող ենք աջակցել սիրով ու աղոթքով և պետք է պատրաստ լինենք նրանց հետ ընդունելու, երբ նրանք սկսում են մոտենալ Աստծուն։ Աստված հաճախ օգտագործում է մեր սեփական սխալները մեզ իմաստություն ուսուցանելու նպատակով, և յուրաքանչյուր անհատի որոշումն է այդ ամենին ճիշտ արձագանք ունենալ կամ չունենալը։ Որպես ծնողներ մենք անկարող ենք փրկել մեր երեխաներին։ Միայն Աստված է ի զորու փրկել նրանց։ Քանի դեռ ժանանակը չի հասունացել, մենք պետք է սպասենք, աղոթենք և ամեն բան Աստծո ձեռքերի մեջ հանձնենք։ Դա կարող է շատ ցավոտ ընթացք լինել, սակայն հենց սա է աստվածաշնչյան մոտեցումը, որը կհանգեցնի մտքի ու սրտի խաղաղությանը։ Մենք չենք կարող դատել մեր երեխաներին։ Դա Աստծո մենաշնորհն է։ Այս ամենի մեջ մեծ մխիթարություն կա․ «Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի» (Ծննդոց 18․25բ)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ պետք է անեն քրիստոնյա ծնողները, եթե նրանք անառակ որդի (կամ դուստր) ունեն։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries