Ո՞րն է փրկության ուղին:


Հարց՝ Ո՞րն է փրկության ուղին:

Պատասխան՝
Դուք ծարա՞վ եք։ Խոսքը ֆիզիկապես ծարավ լինելու մասին չէ, այլ կյանքում ինչ-որ ավելին ունենալու մասին: Կա՞ արդյոք մի պահանջ Ձեր ներսում, որն, ասես, երբեք չի բավարարվում։ Եթե այո, ապա Ձեր պատասխանը Հիսուսն է։ Նա է ճանապարհը։ Հիսուս ասել է․ «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» (Հովհաննես 6․35)։

Շփոթվա՞ծ եք։ Կարծես կյանքում երբեք չե՞ք կարողանում գտնել ճիշտ ուղին կամ իմաստը։ Արդյոք ունե՞ք այնպիսի տպավորություն, ասես ինչ-որ մեկը անջատել է լույսը, իսկ Դուք փնտրում եք ու չեք կարողանում գտնել անջատիչը։ Եթե այո, ապա պատասխանը Հիսուսն է։ Նա է ճանապարհը։ Հիսուս ասել է․ «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8․12)։

Երբևէ ուեցե՞լ եք այնպիսի զգացողություն, ասես կյանքում բանտարկված լինեք։ Բազմաթիվ դռներով եք կարողացել մուտք գործել միայն այն բանի համար, որպեսզի հասկանայիք, որ դրանց ներսում դատարկություն է և անիմաստություն։ Արդյոք փնտրո՞ւմ եք դեպի իմաստալի կյանք տանող դուռը։ Եթե այո, ապա պատասխանը Հիսուսն է։ Նա է ճանապարհը։ Հիսուս ասել է․ «Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի» (Հովհաննես 10․9)։

Արդյոք մարդիկ մշտապես ճնշե՞լ են Ձեզ։ Ձեր հարաբերությունները հաճա՞խ են մակերեսային ու դատարկ են եղել։ Ունե՞ք արդյոք այնպիսի տպավորություն, ասես բոլորն ուզում ենք իշխել Ձեզ վրա։ Եթե այո, ապա պատասխանը Հիսուսն է։ Նա է ճանապարհը։ Հիսուս ասել է․ «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը Իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Ես եմ բարի հովիվը, և Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են Ինձ (Հովհաննես 10․11,14)։

Արդյոք խորհո՞ւմ եք այն մասին, թե ինչ է լինելու այս կյանքից հետո։ Դուք հոգնե՞լ եք այնպիսի բաների համար ապրելուց, որոնք ենթակա են ցեցի ու ժանգի ազդեցությանը։ Երբեմն կասկածո՞ւմ եք՝ արդյոք այս կայնքն ունի որևէ իմաստ։ Ուզո՞ւմ եք ապրել մահից հետո։ Եթե այո, ապա պատասխանը Հիսուսն է։ Նա է ճանապարհը։ Հիսուս ասել է․ «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհաննես 11․25-26)։

Ի՞նչ է ճանապարհը։ Ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչ է կյանքը։ Հիսուս պատասխանեց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6)։

Ծարավը, որ զգում եք, հոգևոր ծարավ է, որը միայն Հիսուսը կարող է հագեցնել։ Նա միակն է, Ով կարող է լուսավորել խավարը։ Նա դեպի իմաստալի կյանք տանող դուռն է։ Նա այն ընկերն ու հովիվն է, Ում երկար եք փնտրել։ Հիսուս հենց կյանքն է՝ այս աշխարհում և գալիք աշխարհի մեջ։ Հիսուս փրկության ուղին է։

Այդ քաղցը զգալու պատճառը, խավարում կորսված լինելու զգացողության պատճառը, կյանքի իմաստը չգտնելու պատճառը Աստծուց բաժանված լինելու մեջ է։ Աստվածաշունչն ասում է, որ բոլորն են մեղք գործել և դրա արդյունքում զրկվել են Աստծո փառքից (Ժողովող 7․20, Հռոմեացիս 3․23)։ Դատարկությունը, որը զգում եք Ձեր սրտում, Ձեր կյանքի մեջ Աստծո բացակայության հետևանքն է։ Մենք արարված ենք Աստծո հետ հարաբերության մեջ լինելու համար։ Մեր մեղքի պատճառով մենք կորցրել ենք այդ հարաբերությունը։ Ավելին, մեր մեղքերի պատճառով մենք ողջ հավիտենությունն ենք Աստծուց հեռո անցկացնելու (Հռոմեացիս 6․23, Հովհաննես 3․36)։

Ինչպե՞ս է հնարավոր այս խնդրին լուծում տալ։ Հիսուսն է պատասխանը։ Նա է ճանապարհը։ Նա Իր վրա կրեց մեր մեղքերի պատիժը (Բ Կորնթացիս 5․21)։ Հիսուս մահացավ մեր փոխարեն (Հռոմեացիս 5․8)՝ Իր վրա վերցնելով այն պատիժը, որին մենք էինք արժանացել։ Երեք օր անց Նա հարություն առավ մահացածների միջից՝ հաստատելով Իր հաղթանակը մահվան ու մեղքի նկատմամբ (Հռոմեացիս 6․4-5)։ Ինչո՞ւ Նա արեց դա։ Հիսուս Ինքն է պատասխանում այս հարցին․ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15․13)։ Հիսուս մահացավ, որպեսզի մենք ապրենք։ Եթե մենք հավատանք Նրան՝ վստահելով, որ Նրա մահը մեր մեղքերի գինն էր, որ մեր բոլոր մեղքերը ներված են ու մաքրված, այդ ժամանակ մեր հոգևոր քաղցն ու ծարավը կհագենան։ Խավարը կցրվի։ Մենք կապրենք իմաստալի կյանքով։ Մենք կճանաչենք մեր ճշմարտապես ամենալավ Ընկերոջն ու բարի Հովվին։ Մենք համոզված կլինենք, որ մահից հետո ապրելու ենք․ ապրելու ենք Երկնքում հարության հավիտենական կյանքով և ապրելու ենք Տեր Հիսուսի հետ։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ո՞րն է փրկության ուղին: