Ի՞նչ է նշանակում Քրիստոսին որպես Ի՞նչ է նշանակում ՔԱնձնական Փրկիչ ընդունելը:


Հարց՝ Ի՞նչ է նշանակում Քրիստոսին որպես Ի՞նչ է նշանակում ՔԱնձնական Փրկիչ ընդունելը:

Պատասխան՝
Արդյոք Հիսուս Քրիստոսին ընդունե՞լ եք որպես Ձեր անձնական Փրկիչ: Որպեսզի ճիշտ հասկանանք այս հարցը, պետք է նախ ճիշտ հասկանալ «Հիսուս Քրիստոս», «անձնական» և «Փրկիչ» արտահայտությունների իմաստը։

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։ Շատերի համար Նա միայն բարի մարդ էր, մի մեծ ուսուցիչ կամ անգամ Աստծո մարգարե։ Թվարկվածներն, իհարկե, ճշմարիտ են Տեր Հիսուսի առումով, սակայն դրանք ամբողջական չեն ներկայացնում Նրա Ով լինելու մասին ճշմարտությունը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուս մարմնացած Աստված է՝ Աստված, որ եկավ մարդկային կերպարանքով (տե՛ս Հովհաննես 1․1,14 խոսքերը)։ Աստված աշխարհ եկավ, որպեսզի ուսուցանի մեզ, բժշկի, խրատի, ների և մահանա մեզ համար։ Հիսուս Քրիստոս Աստված է՝ Արարիչը, ինքնիշխան Տերը։ Արդյոք ընդունե՞լ եք հենց այս Հիսուսին։

Ի՞նչ է նշանակում Փրկիչ և ինչու մենք ունենք Փրկչի կարիք։ Աստվածաշունչն ասում է, որ բոլորս ենք մեղանչել՝ բոլորս չար գործեր ենք գործել (Հռոմեացիս 3․10-18)։ Եվ այդ մեղքի հետևանքով մենք արժանի ենք Աստծո բարկությանն ու դատաստանին։ Բացարձակ և հավիտենական Աստծո հանդեպ գործած մեղքի միակ արդար պատիժը հավիտենական դատաստանն է (Հռոմեացիս 6․23, Հայտնություն 20․11-15)։ Հենց այս պատճառով է, որ մենք կարիք ունենք Փրկչի։

Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ու մահացավ մեր փոխարեն։ Տեր Հիսուսի մահը կատարյալ գին էր մեր մեղքերի համար (Բ Կորնթացիս 5․21)։ Հիսուս մահացավ, որպեսզի վճարի մեր մեղքրի պատիժը (Հռոմեացիս 5․8)։ Նա վճարեց գինը, որպեսզի մենք ստիպված չլինենք անելու դա։ Տեր Հիսուսի հարությունը մահացածների միջից ապացույց է այն բանի, որ Նրա մահը բավարար վճար էր մեր մեղքերի համար։ Հենց այս պատճառով է, որ Նա հնարավոր միակ Փրկիչն է (Հովհաննես 14․6, Գործք 4․12)։ Արդյոք հավատքով վստահո՞ւմ եք Նրան որպես Ձեր անձնական Փրկչի։

Արդյոք Հիսուս Ձեր «անձնակա՞ն» Փրկիչն է։ Շատերի համար քրիստոնեությունը եկեղեցի հաճախելն է, ծիսակատարություններ անելը կամ որոշակի մեղքերից հեռու մնալը։ Սա չէ քրիստոնեությունը։ Ճշմարիտ քրիստոնեությունը Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերություն է։ Նրան որպես անձնական Փրկիչ ընդունելը նշանակում է Ձեր անձնական հավատքն ու վստահությունը ուղղել Նրան։ Ուրիշ ոչ մեկի հանդեպ հավատը չի կարող մարդուն փրկել։ Ոչ ոք չի կարող ներում ստանալ որոշակի գործերի արդյունքում։ Փրկություն ընդունելու միակ ուղին Հիսուսին անձնական Փրկիչ ընդունելու մեջ է, երբ հավատում ու վստահում ենք, որ Նրա մահը մեր մեղքերի համար վճարվող գինն է, իսկ հարությունը՝ մեր հավիտենական կյանքի երաշխիքը (Հովհաննես 3․16)։ Արդյոք Հիսուս անձնապես Ձեր Փրկի՞չն է։

Եթե ուզում եք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Ձեր անձնական Փրկիչ, ապա այս խոսքերն ուղղեք Աստծուն։ Այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Միայն Քրիստոսին և խաչի վրա Նրա ավարտուն գործի հանդեպ հավատի առկայության շնորհիվ է, որ մենք մեղքերի ներում ենք ստանում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատքն արտահայտելու և Ձեր մեղքերի ներման համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քո դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատքի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես ընդունում եմ ներման Քո առաջարկը և Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Ես ընդունում եմ Քրիստոսին որպես իմ անձնական Փրկիչ։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման, ինչպես նաև հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է նշանակում Քրիստոսին որպես Ի՞նչ է նշանակում ՔԱնձնական Փրկիչ ընդունելը: