settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս են ծագել տարբեր ռասսաները:

Պատասխան


Աստվածաշունչը հատուկ կերպով չի անդրադառնում տարբեր մարդկային ռասսաների ծագման հարցին։ Իրականում, գոյություն ունի միայն մեկ ռասսա՝ մարդկային ռասսան։ Իսկ այդ ռասսայի ներսում կան տարբեր մաշկի գույներ ու ֆիզիկական հատկանիշներ։ Ոմանք ենթադրում են, թե երբ Աստված Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ խառնեց մարդկանց լեզուները (Ծննդոց 11․1-9), Նա նաև տարբեր ռասսաներ ստեղծեց։ Հնարավոր է, որ Աստված գենետիկական փոփոխություններ կատարեց մարդկանց մոտ, որպեսզի նրանք ավելի լավ հարմարվեն տարբեր էկոլոգիական միջավայրերում, ինչի օրինակ կարող է լինել աֆրիկացիների մաշկի գույնը, որն օգնում է դիմանալ աֆրիկական չափազանց շոգ եղանակային պայմաններին։ Ըստ այս տեսակետի, Աստված խառնեց մարդկանց լեզուները, իսկ հետո նաև գենետիկական փոփոխություններ արեց ռասսաների մոտ, ըստ նրանց բնակություն հաստատելու տարածաշրջանի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունների։ Թեև այս մոտեցումը հնարավոր է, սակայն Աստվածաշունչը ոչ մի հիմնավորում չի փոխանցում նման պնդումների համար։ Ռասսաներն ու մաշկի գույնը ոչ մի հիշատակում չունեն Աստվածաշնչում Բաբելոնի աշտարակաշինության համատեքստում։

Ջրհեղեղից հետո, երբ տարբեր լեզուներ սկսեցին գոյություն ունենալ, նույն լեզուն խոսող մարդիկ համախմբվեցին միմյանց հետ։ Դրա հետևանքով տվյալ խմբերի գենետիկական բազմազանությունը անկում ապրեց, քանի որ այդ խմբի մարդիկ այլևս չէին ամուսնանում իրենց խմբից դուրս եղողների հետ։ Նման սահամանափակ վերարտադրության արդյունքում տվյալ խմբի որոշակի հատկանիշներ սկսեցին առանձնահատուկ կերպով արտահայտվել ու տարբերակել այդ խմբի անդամներին մյուս խմբերից (այդ առանձնահատկությունների արտահայտումը հնարավոր է եղել գենետիկական կոդի մեջ դրանց առկայության պատճառով)։ Սերունդների ընթացքում հետագա վերարդադրության արդյունքում գենետիկական բազմազանությունն ավելի ու ավելի սակավացավ, ինչի արդյունքում միևնույն լեզվախմբի մարդիկ ունեցան գրեթե միևնույն հատկանիշները։

Ըստ մեկ այլ տեսակետի, Ադամն ու Եվան օժտված էին սևամորթ, թխամորթ և սպիտակամորթ սերունդ տալու ունակությամբ (և նաև մյուս ռասսաների)։ Սա կարող է նման լինել այն բանին, թե ինչպիսի մաշկի գույնով երեխաներ են ունենում տարբեր ռասսաներ ներկայացնող ամուսնական զույգերը։ Քանի որ մարդկության արտաքին տեսքի բազմազանությունն ակնհայտորեն Աստծո մտահղացումն էր, ապա տրամաբանական է, որ Նա Ադամին ու Եվային տարբեր մաշկի գույներով երեխաներ ունենալու ունակությամբ էր օժտել։ Ջրհեղեղից հետո միակ ողջ մնացածները Նոյը, նրա կինը, և երեք տղաներն ու նրանց կանայք էին, ընդհանուր առմամբ, ութ հոգի (Ծննդոց 7․13)։ Գուցե Նոյի հարսներն այլ մաշկի գույն ունեին։ Իսկ գուցե նրա կնոջ մաշկի գո՞ւյնն էր տարբերվում իր մաշկի գույնից։ Գուցե ութն էլ տարբեր ռասսաների հատկանիշների կրողներ էին, ինչը կարող էր նշանակել, որ նրանք ունակ էին տարբեր ռասսաներ ներկայացնող սերունդներ լույս աշխարհ բերելու։ Ինչպիսին էլ լինի իրական բացատրությունը, կարևոր հարցն այն է, որ մենք բոլորս էլ նույն ռասսայի ներկայացուցիչներն ենք, բոլորս էլ արարվել ենք մեկ Աստծո կողմից, բոլորս էլ արարվել ենք մեկ նպատակի համար՝ Աստծուն փառավորելու։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս են ծագել տարբեր ռասսաները:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries