Ի՞նչ են նոր երկինքն ու նոր երկիրը:


Հարց՝ Ի՞նչ են նոր երկինքն ու նոր երկիրը:

Պատասխան՝
Նոր երկիրը Հիսուս Քրիստոսին հավատացողների հավիտենական բնակավայրն է լինելու։ Նոր երկինքն ու նոր երկիրը երբեմն բնութագրվում են որպես «հավիտենական իրողություն»։ Աստվածաշունչը մեզ բավականին սակավ տեղեկատվություն է փոխանցում նոր երկրի ու նոր երկնքի մասին։

Այսօրվա երկինքն ու երկիրը մարդկության մեղքի պատճառով ենթական են դարձել Աստծո պատժին։ Ողջ ստեղծագործությունը «հառաչում է ու ցավի մեջ է» (Հռոմեացիս 8․22) մինչ սպասում է Աստծո ծրագրի իրագործմանը և «Աստծո որդիների հայտնությանը» (խոսք 19)։ Երկինքն ու երկիրն անցնելու են (Մարկոս 13․31) և փոխարինվելու են նոր երկնքով ու նոր երկրով։ Միևնույն ժամանակ, Տերը, որ բազմած է գահին, ասում է․ «Ես ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21․5)։ Նոր արարման ժամանակ մեղք չի լինելու և «այլևս նզովք բնավ չի լինելու» (Հայտնություն 22․3)։

Նոր երկինքն ու նոր երկիրը նշվում են նաև Եսայիա 65․17, Եսայիա 66․22 և Բ Պետրոս 3․13 հատվածներում։ Պետրոս առաքյալը նշում է, որ նոր երկինքն ու նոր երկիրը այն վայրն են լինելու, որտեղ «արդարությունն է բնակվելու»։ Եսայիան ասում է, որ «նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն»։ Ամեն բան բացարձակապես նոր է լինելու, և չի լինելու ո՛չ սուգ և ո՛չ տառապանք։

Նոր երկրի վրա չի լինելու մեղք, չարիք, հիվանություն, տառապանք և մահ։ Այն նույնանման է լինելու մերօրյա երկրին, սակայն առանց մեղքի անեծքի։ Այն այնպիսին է լինելու, ինչպիսին երկրի վերաբերյալ Աստծո սկզբնական մտահղացումն է եղել։ Այն վերականգնված Եդեմն է լինելու։

Նոր երկրի կարևորագույն բաղադրիչը Նոր Երուսաղեմն է լինելու։ Հովհաննես առաքյալը այն կոչում է «նոր Երուսաղեմ, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս» (Հայտնություն 21․2)։ Այս փառավոր քաղաքը իր ոսկե փողոցներով ու մարգարտե դարպասներով լինելու է նոր երկրի վրա։ Կյանքի ծառը նույնպես այնտեղ է լինելու (Հայտնություն 22․2)։ Այս քաղաքը ներկայացնում է փրկագնված մարդկության վերջնական հանգրվանը, որտեղ նրանք լինելու են Աստծո հետ հավիտենական հաղորդակցության մեջ․ «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ Եվ տեսնելու են նրա երեսը․․․» (Հայտնություն 21․3, 22․3–4)։

Աստվածաշունչը նոր երկրի ու նոր երկնքի առումով յոթ բան է հատուկ նշում դրանց բացակայության առումով՝ յոթ բան, որոնք այլևս «չեն լինելու»։
• այլևս ծով չկա (Հայտնություն 21․1)
• այլևս մահ չի լինելու (Հայտնություն 21․4)
• այլևս սուգ չի լինելու (Հայտնություն 21․4)
• այլևս ողբ չի լինելու (Հայտնություն 21․4)
• այլևս ցավ չի լինելու (Հայտնություն 21․4)
• այլևս անեծք չի լինելու (Հայտնություն 22․3)
• այլևս գիշեր չի լինելու (Հայտնություն 22․5)

Նոր երկնքի ու նոր երկրի արարումը իր մեջ հավատացյալների «աչքերից ամեն արցունք սրբելու» (Հայտնություն 21․4) Աստծո խոստումն է պարունակում։ Սա տեղի է ունենալու Մեծ նեղություններից հետո, Տեր Հիսուսի երկրորդ գալուստից հետո, հազարամյա թագավորությունից հետո, վերջնական ըմբոստությունից հետո, սատանայի վերջնական դատաստանից հետո և Սպիտակ մեծ գահի դատաստանից հետո։ Նոր երկնքի և նոր երկրի այս ամփոփ անդրադարձը հավիտենության մասին մի հպանցիկ ակնարկ է, որը մեզ է փոխանցում Աստվածաշունչը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ են նոր երկինքն ու նոր երկիրը: