settings icon
share icon
Հարց

Արդյոք ճի՞շտ է, երբ քրիստոնյա հավատացյալը հարաբերություն է ունենում կամ ամուսնանում է ոչ հավատացյալ անձնավորության հետ։

Պատասխան


Հավատացյալ քրիստոնյայի համար ոչ հավատացյալ կամ ոչ քրիստոնյա անձնավորության հետ հարաբերություն ունենալն անմտություն է, իսկ ամուսնանալը՝ անընդունելի։ Բ Կորնթացիս 6․14 խոսքը մեզ զգուշացնում է անհավատի հետ «այլախառն լծակցության» մասին։ Ասվածը կարելի է պատկերացնել երկու անհամատեղելի եզներով միևնույն լուծը լծելու օրինակով։ Լուծը նույն ուղղությամբ քաշելու և միմյանց օգնելու փոխարեն, նրանք միմյանց դեմ են գործելու։ Թեև աստվածաշնչյան այս հատվածը չի նշում ամուսնության հարցը, սակայն այն, անկասկած, կիրառելի է նաև ամուսնության պարագայում։ Այս հատվածի շարունակության մեջ կարդում ենք, որ չի կարող համաձայնություն լինել Քրիստոսի և Բելիարի (սատանայի) միջև։ Չի կարող հոգևոր ներդաշնակություն լինել հավատացյալի և ոչ հավատացյալի ամուսնության մեջ։ Այստեղ Պողոս առաքյալը հավատացյալներին հիշեցնում է նաև, որ նրանք Սուրբ Հոգու տաճարն են, Ով նրանց սրտերում բնակություն է հաստատում փրկությունն ընդունելու պահից (Բ Կորնթացիս 6․15-17)։ Այս պատճառով նրանք պետք է առանձնացված լինեն աշխարհից՝ լինելով աշխարհի մեջ, սակայն ոչ աշխարհի նման, և այս սկզբունքի կիրառելիությունը գրեթե ոչ մի տեղ չի կարող ունենալ այն հույժ կարևորությունը, որը գոյություն ունի կյանքի ամենամտերիմ հարաբերության՝ ամուսնության մեջ։

Աստվածաշունչը նաև զգուշացնում է․ «Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են» (Ա Կորնթացիս 15․33)։ Անհավատ մարդու հետ ցանկացած մտերիմ հարաբերություն կարող է արագ վերածվել մի բանի, ինչը խոչընդոտում է Քրիստոսի հետ Ձեր ընթացքին։ Մենք կանչված ենք ավետարանելու կորսվածներին․ այլ ոչ թե կանչված ենք նրանց հետ համատեղ լուծ կրելու մտերիմ հարաբերության մեջ։ Ոչ մի սխալ բան չկա անհավատների հետ որակյալ ընկերական հարաբերությունների զարգացման մեջ, սակայն դա պետք լինի մեր սահմանագիծը։ Եթե նախաամուսնական հարաբերություն ունեք անհավատ մարդու հետ, ապա պետք է անկեղծորեն պատասխանեք այն հարցին, թե ո՞րն է Ձեր առաջնահերթությունը՝ սիրավեպ ունենալը, թե՞ հանուն Քրիստոսի մեկ հոգի շահելը։ Եթե ամուսնանացած լինեք անհավատի հետ, ապա ինչպե՞ս եք հոգևոր մտերմություն զարգացնելու ամուսնության շրջանակներում։ Ինչպե՞ս կարող է որակյալ ամուսնություն կառուցվել և պահպանվել, երբ ամուսնական զույգը տարաձայնություն ունի տիեզերքի ամենակարևոր Անձի՝ Տեր Հիսուս Քրիստոսի առումով։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք ճի՞շտ է, երբ քրիստոնյա հավատացյալը հարաբերություն է ունենում կամ ամուսնանում է ոչ հավատացյալ անձնավորության հետ։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries