Սխա՞լ է արդյոք, երբ զույգը միասին է ապրում նախքան ամուսնանալը։


Հարց՝ Սխա՞լ է արդյոք, երբ զույգը միասին է ապրում նախքան ամուսնանալը։

Պատասխան՝
Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ ի կնատի ունենք, երբ ասում ենք «միասին ապրել»։ Եթե խոսքը սեռական հարաբերությանն է վերաբերում, ապա դա միանշանակ սխալ է։ Նախաամուսնական սեռական հարբերությունը Աստվածաշնչում սեռական անբարոյության մյուս դրսևորումների կողքին հստակ կերպով որպես մեղք է ներկայացվում (Գործք 15․20, Հռոմեացիս 1․29, Ա Կորնթացիս 5․1, 6․13,18, 7․2, 10․8, Բ Կորնթացիս 12․21, Գաղատացիս 5․19, Եփեսացիս 5․3, Կողոսացիս 3․5, Ա Թեսաղոնիկեցիս 4․3, Հուդա 7)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդը պետք է բացարձակ ոչ մի սեռական կապ ու հարաբերություն չունենա ամուսնության սահմաններից դուրս և նախքան ամուսնությունը։ Նախաամուսնական սեռական հարաբերությունը նույքան սխալ է, որքան ամուսնական դավաճանությունը, և սեռական անբարոյության դրսևրումներից մեկն է, քանի որ հանդիսանում է սեռական հարաբերություն մեկի հետ, ում հետ մարդն ամուսնացած չէ։

Եթե «միասին ապրելը» նշանակում է ընդամենը նույն տան մեջ ապրել, ապա դա փոխում է խնդրի բնույթը։ Ընդհանուր առմամբ, ոչ մի սխալ բան չկա, երբ տղմարդն ու կինը նույն տան մեջ են ապրում, եթե ոչ մի անբարո արարք տեղի չի ունենում։ Սակայն խնդիր կարող է առաջանալ մեղքի հասանելիության առումով (Ա Թեսաղոնիկեցիս 5․22, Եփեսացիս 5․3) և նման դեպքերում անբարո արարքների մեծ գայթակղություն է առաջ գալիս։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է փախչել մեղքից, այլ ոչ թե մշտապես ապրել մեղքի գայթակղության մեջ (Ա Կորնթացիս 6․18)։ Այստեղ կա նաև մյուս մարդկանց կարծիքի հարցը։ Միասին ապրող զույգի առումով մյուսները ենթադրում են, որ նրանք միասին են քնում։ Այսպիսին է իրերի բնական ընթացքը։ Թեև միևնույն տան մեջ բնակվելը ինքնին մեղք չէ, սակայն ըստ մարդկանց ընկալման այնտեղ մեղքի դրևսորումներ կան։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հեռանալ չարությունից (Ա Թեսաղոնիկեցիս 5․22, Եփեսացիս 5․3), փախչել անբարոյությունից և ոչ մեկի գայթակղության կամ վիրավորվածության պատճառ չդառնալ։ Արդյունքում, կարող ենք եզրահանգել, որ չամուսնացած տղամարդու և կնոջ կողմիցմիասին մեկ տան մեջ ապրելը չի կարող փառավորել Աստծուն։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Սխա՞լ է արդյոք, երբ զույգը միասին է ապրում նախքան ամուսնանալը։