settings icon
share icon
Հարց

Արդյոք քրիստոնյա հավատացյալները պե՞տք է հնազանդվեն երկրի օրենքներին։

Պատասխան


Հռոմեացիս 13․1-7 հատվածում կարդում ենք․ «Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա դրված իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։ Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը»։

Այս հատվածը հստակ ներկայացնում է, որ մենք պետք է հնազանդվենք այն կառավարությանը, որն Աստված դրել մեզ վրա։ Աստված կառավարությանը լիազորել է կարգուկանոն հաստատելու, չարիքը պատժելու և արդարադատություն ապահովելու հարցերում (Ծննդոց 9․6, Ա Կորնթացիս 14․33, Հռոմեացիս 12․8)։ Մենք պետք է հնազանդվենք կառավարությանը ամեն բանում՝ վճարենք հարկերը, պահենք օրենքներն ու կանոնները և պատվենք իշխանություն ունեցողներին։ Եթե մենք դա չենք անում, մենք անհարգալից վերաբերմունք ենք ցուցաբերում հենց Աստծո հանդեպ, քանի որ Նա է մեզ վրա կառավարություն կարգել։ Երբ Պողոս առաքյալը գրում էր Հռոմեացիս թուղթը, նա գտնվում էր Ներոնի գլխավորած հռոմեական կառավարության իշխանության ներքո, որը, հավանաբար, Հռոմի կայսրերից ամենաչարն էր։ Պողոս առաքյալը, անկախ այդ փաստից, ընդունում էր հռոմեական կառավարության իշխանության տակ լինելը։ Այս դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք իջեցնել Աստծո սահմանած նշաձողը։

Հաջորդ հարցը հետևյալն է․ «Կա՞ն դեպքեր, երբ մենք պետք է դիտավորյալ չհնազանդվենք երկրի օրենքներին»։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Գործք 5․27-29 հատվածում․ «Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։ Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց»։ Այս հատվածից պարզ է դառնում, որ քանի որ երկրի օրենքները չեն հակասում Աստծո օրենքներին, մենք պարտավոր ենք դրանց հնազանդվել։ Սակայն երբ երկրի օրենքները հակասում են Աստծո պատվիրաններին, մենք պարտավոր ենք չհնազանդվելու այդ օրենքներին և հնազանդվելու Աստծուն։ Սակայն անգամ այդ ժամանակ մենք չպետք է մերժենք կառավարության ունեցած իշխանությունը մեր հանդեպ։ Այս մոտեցումը երևում է այն փաստի մեջ, որ Պետրոսն ու Հովհաննեսը չընդդիմացան, երբ նրանց ծեծեցին, այլ, ընդհակառակը, լցվեցին ուրախությամբ, քանի որ չարչարանք կրեցին հանուն Աստծուն հնազանդվելու (Գործք 5․40-42)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք քրիստոնյա հավատացյալները պե՞տք է հնազանդվեն երկրի օրենքներին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries