settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ ճիշտ հարաբերություն ունենալ Աստծո հետ:

Պատասխան


Աստծո հետ ճիշտ հարաբերություն ուենալու համար նախ պետք է հասկանալ, թե ի՞նչն է խոչընդոտում այդ հարաբերությանը։ Պատասխանը մեղքն է։ «Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա» (Սաղմոս 14․3)։ Մենք ապստամբել ենք Աստծո պատվիրանների դեմ։ Մենք «ոչխարների պես մոլորվել ենք և յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնում» (Եսայիա 53․6)։

Վատ լուրը կայանում է նրանում, որ մեղքի հատուցումը մահն է։ «․․․մեղանչող անձը ինքը պիտի մեռնի» (Եզեկիել 18․4)։ Բարի լուրը նրանում է, որ սիրող Աստված ուղի է գտել, որպեսզի փրկի մեզ։ Տեր Հիսուս հայտարարեց, որ Իր նպատակը «կորածին փնտրելն ու փրկելն էր» (Ղուկաս 19․10), ինչպես նաև Իր նպատակն իրագործված հռչակեց, երբ մահանում էր խաչի վրա՝ Իր վերջին շնչում ասելով․ «Կատարվա՛ծ է» (Հովհաննես 19․30)։

Աստծո հետ ճիշտ հարաբերության հաստատումը սկսում է սեփական մեղավորությունն ընդունելուց։ Հաջորդ քայլը Ձեր մեղքն Աստծուն խոնարհաբար խոստովանելն է (Եսայիա 57․15)։ «․․․քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում (խոստովանում) են փրկության համար» (Հռոմեացիս 10․10)։

Այս ապաշխարությունը պետք է զուգորդվի հավատով և, հատկապես, հավատով առ այն, որ Քրիստոսի զոհաբեր մահն ու գերբնական հարությունը Նրան հիմք են տալիս Ձեր կյանքի Փրկիչը լինելու համար։ «Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես» (Հռոմեացիս 10․9)։ Աստվածաշնչյան շատ այլ հատվածներ նույնպես խոսում են հավատի անհրաժեշտության մասին, որոնցից են Հովհաննես 20․27, Գործք 16․31, Գաղատացիս 2․16, 3․11,26 և Եփեսացիս 2․8 հատվածները։

Աստծո հետ ճիշտ հարաբերություն ունենալը կախված է Նրա կողմից մեզ համար արվածի հանդեպ մեր իսկ արձագանքից։ Նա Փրկչին ուղարկեց մեզ համար, Նրա զոհով մեր վրայից վերցրեց մեր մեղքերը (Հովհաննես 1․29) և այս խոստումը տվեց․ «Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2․21)։

Ապաշխարության և ներման գեղեցիկ նկարագրություն է անառակ որդու մասին առակը (Ղուկաս 15․11-32)։ Կրտսեր որդին ամոթալի մեղքերի մեջ վատնեց հոր ունեցվածքը (խոսք 13)։ Երբ նա գիտակցեց իր մեղքը, որոշեց տուն վերադառնալ (խոսք 18)։ Նա ենթադրում էր, որ այլևս երբեք չի ընդունվի որպես որդի (խոսք 19), սակայն սխալվում էր։ Աստված սիրո այնպիսի մեծ դրսևորմամբ ընդունեց իր ապստամբ որդու վերդարձը, ինչպիսին վերջինս երբևէ չէր զգացել նախկինում (խոսք 20)։ Հայրը ամեն բան ներեց և խնջույք կազմակերպեց (խոսք 24)։ Աստված հավատարիմ է և պահում է Իր խոստումները․ «Տերը մոտ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34․18)։

Եթե ուզում եք Աստծո հետ ճիշտ հարաբերության մեջ լինել, ապա աղոթեք այս պարզ աղոթքով։ Հիշե՛ք, որ այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Մենք մեղքից փրկվում ենք միայն Քրիստոսին վստահելու արդյունքում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատն արտահայտելու և Ձեր փրկության համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս կարող եմ ճիշտ հարաբերություն ունենալ Աստծո հետ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries