settings icon
share icon
Հարց

Ի՞նչ են չորս հոգևոր օրենքները:

Պատասխան


Չորս հոգևոր օրենքները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ փրկության Բարի լուրը բաժնեկցելու կերպ են: Այն Ավետարանի կարևոր տեղեկությունները չորս հիմնական կետերի մեջ ձևակերպելու մի պարզ միջոց է։

Ահա չորս հոգևոր օրենքներից առաջինը՝ «Աստված սիրում է քեզ և հրաշալի ծրագիր ունի քեզ համար»։ Հովհաննես 3․16 խոսքն ասում է․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Իսկ Հովհաննես 10․10 խոսքը մեզ է ներկայացնում Տեր Հիսուսի գալու նպատակը․ «․․․Ես եկա, որ նրանք կյանք ունենան և առատ կյանք»։ Ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի ընդունենք Աստծո սերը։ Ի՞նչն է առատ կյանք ունենալու խոչընդոտը։

Երկրորդ հոգևոր օրենքը հետևյալն է․ «Մարդկությունն ապականված է մեղքի պատճառով և, արդյունքում, բաժանված է Աստծուց։ Որպես հետևանք, մենք անկարող ենք դարձել ճանաչելու Աստծո հրաշալի ծրագիրը մեր կյանքերի համար»։ Հռոմեացիս 3․23 խոսքը հաստատում է ասվածը․ «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից»։ Իսկ Հռոմեացիս 6․23 խոսքը մեզ տեղեկացնում է մեղքի հետևանքների մասին՝ «մեղքի հատուցումը մահն է»։ Աստված արարել է մեզ, որպեսզի հարաբերվենք Իր հետ։ Սակայն մարդու միջոցով մեղքն աշխարհ եկավ և բաժանեց մեզ Աստծուց։ Մենք կործանեցինք այն հարաբերությունը, որն Աստված ուզում էր ունենալ մեզ հետ։ Իսկ ո՞րն է ելքը։

Չորս հոգևոր օրենքներից երրորդն ասում է․ «Հիսուս Քրիստոս մեր մեղքերի հիմնախնդրի միակ լուծումն է։ Նրա շնորհիվ մենք կարող ենք ներում ստանալ մեր մեղքերին և վերականգնել Աստծո հետ ճիշտ հարաբերությունը»։ Հռոմեացիս 5․8 խոսքում կարդում ենք․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց․ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Իսկ Ա Կորնթացիս 15․3-4 հատվածը մեզ տեղեկացնում է, թե ինչ է պետք է իմանալ և ինչին հավատալ, որպեսզի փրկությունն ընդունենք․ «․․․որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն»։ Տեր Հիսուս հայտարարեց, որ Ինքն է փրկության միակ ճանապարհը․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։ Ինչպե՞ս կարող եմ ընդունել փրկության այս հիասքանչ պարգևը։

Չորրորդ հոգևոր օրենքը հետևյալն է․ «Մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, որպեսզի ընդունենք փրկության պարգևը և ճանաչենք Աստծո հրաշալի ծրագիրը մեր կյանքերի համար»։ Հովհաննես 1․12 խոսքը տալիս է ասվածի բացատրությունը․ «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու»։ Գործք 16․31 խոսքը շատ հստակ ասում է․ «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես․․․»։ Մենք փրկվում ենք միայն շնորհով, միայն հավատքի շնորհիվ և միայն Տեր Հիսուս Քրիստոսով (Եփեսացիս 2․8-9)։

Եթե ուզում ես Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ ընդունել, ապա ուղղի՛ր այս խոսքերն Աստծուն։ Դրանք ասելը չէ, որ փրկելու է քեզ, այլ Քրիստոսին վստահելը։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատքն արտահայտելու և Ձեր փրկության համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ են չորս հոգևոր օրենքները:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries