settings icon
share icon
Հարց

Ի՞նչ սովորեցնում Աստվածաշունչը քրիստոնյաների պարտքով փող վերցնելու մասին: Քրիստոնյա հավատացյալը կարո՞ղ է պարտքով փող տալ կամ պարտքով փող վերցնել։

Պատասխան


Պողոս առաքյալը հորդորում է մեզ Հռոմեացիս 13․8 խոսքում ոչ մեկին ոչինչ պարտք չմնալ, բացի սիրուց։ Սա զորավոր հիշեցում է մեզ այն ճշմարտության, որ Աստված չի սիրում պարտքի ցանկացած դրսևորում, որը ժամանակին չի վճարվում (տե՛ս նաև Սաղմոս 37․21)։ Միևնույն ժամանակ, Աստվածաշունչը հատուկ չի արգելում պարտք ունենալը։ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ պարտք ունենալու դեմ, գովասանքի է արժանացնում առանց պարտքի ապրելակերպը, սակայն հատուկ չի արգելում պարտքով փող վերցնելը։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը խիստ խոսքերով հանդիմանում է այն պարտքով փող տվողներին, որոնք բռնանում են իրենց պարտապանների հանդեպ, սակայն դա հանդիմանություն չէ ուղղված վերջինններին։

Ոմանք հարցականի տակ են դնում վարկերի տոկոսադրույքների վճարների գանձման հարցը, սակայն մի քանի տեղ Աստվածաշնչում տեսնում ենք, որ արդարացի տոկոսադրույքը նորմալ է ներկայացվում փարտքով գումար տալու պարագայում (Առակաց 28․8, Մատթեոս 25․27)։ Հին Իսրայելում Օրենքը արգելում էր աղքատներին տրվող պարտքով գումարի կամ վարկի տոկոսադրույք ունենալը (Ղևտացիս 25․35-38)։ Այս օրենքը բազմաթիվ սոցիալական, ֆինանսական և հոգևոր կիրառություններ ուներ, սակայն դրանցից երկուսը, հատկապես, արժանի են հիշատակման։ Նախ, այս օրենքը օգնում էր աղքատներին, որպեսզի նրանք ավելի չխորացնեն իրենց առանց այդ էլ ճգնաժամային վիճակը։ Բավական բարդ բան էր աղքատության մեջ լինելը, և նման իրավիճակում օգնություն հայցելը խոնարհեցնող փորձառություն էր։ Բայց եթե բացի պարտքով վերցրած գումարը վերադարձնելը, նա նաև ստիպված լիներ տոկոսներ վճարել, ապա դա ավելի շուտ վնաս կլիներ, քան օգնություն։

Երկրորդ, օրենքը իր մեջ կարևոր հոգևոր դաս էր կրում։ Պարտատիրոջ համար աղքատ մարդուն առանց տոկոսի գումար տրամադրելը ողորմության դրսևորում էր։ Նա կորցնում էր այն գումարը, որը կվաստակեր այդ պարտքը մեկ ուրիշին տալով։ Սակայն նման առատաձեռնությունը Աստծուց ընդունած ողորմության հանդեպ որոշակի երախտագիտության դրսևորում էր, քանի որ Աստված «տոկոսներ» չէր պահանջում այն շնորհի համար, որ ցուցաբերել էր Իր ժողովրդի հանդեպ։ Ինչպես Աստված Իսրայելին Իր ողորմությամբ ազատագրեց Եգիպտոսի գերությունից, երբ նրանք աղքատ ստրուկներ էին, և նրանց սեփական երկիրը պարգևեց (Ղևտացիս 25․38), այդպես էլ Տերն ակնկալում է, որ Իր ժողովուրդը նմանատիպ բարություն կցուցաբերի իրենց աղքատ եղբայրների հանդեպ։

Քրիստոնյաները նույնատիպ իրավիճակի մեջ են։ Քրիստոսի կյանքը, մահն ու հարությունը վճարեց մեր մեղքերի պարտքերն Աստծուն։ Այժմ, երբ մենք ունենք հնարավորություն, կարող ենք օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են և, հատկապես, մեր հավատացյալ եղբայրներին՝ նրանց այնպիսի վարկեր տրամադրելով, որոնք չեն ծանրացնում նրանց ֆինանսական վիճակը։ Տեր Հիսուս երկու պարտատերերի առակը և ներման հանդեպ նրանց դիրքորոշումը ներկայացրեց այս թեմայով (Մատթեոս 18․23-35)։

Աստվածաշունչը ո՛չ հատուկ կերպով արգելում է և ո՛չ էլ քաջալերում պարտքով գումար վերցնելը։ Աստվածաշնչի իմաստությունը սովորեցնում է մեզ, որ սովորաբար պարտով գումար վերցնելը լավ գաղափար չէ։ Պարտքը մեզ կախվածության մեջ է դնում այն մարդուց, ում պարտք ենք։ Միևնույն ժամանակ, լինում են իրավիճակներ, երբ պարտքով գումար վերցնելն ուղղակի անհրաժեշտություն է։ Քանի դեռ ֆինանսները իմաստությամբ են կառավարվում և պարտքի մարումները իրագործելի են, քրիստոնյան կարող է իր վրա վերցնել ֆինանսական պարտքի բեռը, եթե այլ ելք պարզապես գոյություն չունի։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ սովորեցնում Աստվածաշունչը քրիստոնյաների պարտքով փող վերցնելու մասին: Քրիստոնյա հավատացյալը կարո՞ղ է պարտքով փող տալ կամ պարտքով փող վերցնել։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries