settings icon
share icon
Հարց

Ինչե՞ր են տեղի ունենալու ըստ վերջին ժամանակների մասին մարգարեությունների:

Պատասխան


Աստվածաշունչը բազմաթիվ տեղեկություններ է փոխանցում վերջին ժամանակների մասին։ Աստվածաշնչի գրեթե յուրաքանչյուր գիրք պարունակում է վերջին օրերի մասին մարգարեություն։ Այս բոլոր մարգարեությունները ամբողջացնելն ու դասակարգելը կարող է բավականին բարդ գործ լինել։ Ստորև ամփոփ կերպով ներկայացնում ենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը վերջին օրերի իրադարձությունների մասին։

Քրիստոս վերցնելու է վերստին ծնված հավատացյալներին երկրի վրայից, ինչը մեզ հայտնի է հափշտակություն անվանմամբ (Ա Թեսաղոնիկեցիս 4․13-18, Ա Կորնթացիս 15․51-54)։ Քրիստոսի ատյանի առջև նրանք պարգևատրվելու են իրենց բարի գործերի ու հավատարիմ ծառայության համար կամ կորցնելու են այդ պարգևատրումը, քանի որ չեն ծառայել հնազանդության մեջ, սակայն չեն կորցնելու հավիտենական կյանքի պարգևը (Ա Կորնթացիս 3․11-15, Բ Կորնթացիս 5․10)։

Հակաքրիստոսը (գազանը) կգա իշխանության և Իսրայելի հետ յոթը տարվա ուխտի մեջ կմտնի (Դանիել 9․27)։ Յոթը տարվա այս ժամանակահատվածը հայտնի է նաև որպես «նեղությունների» ժամանակահատված։ Այդ ընթացքում դաժան պատերազմներ են լինելու, սով, բնական աղետներ և համաճարակներ։ Աստված Իր բարկությունն է հեղելու մեղքի, չարիքի և անիրավության վրա։ Մեծ նեղությունների ժամանակ են տեղի ունենալու Հայտնության գրքի չորս հեծյալների, յոթը կնիքների, փողերի փչելու և սկավառակների դատաստանները։

Այդ յոթը տարիների կեսին հակաքրիստոսը կխախտի Իսրայելի հետ իր խաղաղության համաձայնագիրը և պատերազմ կսկսի նրա դեմ։ Նա կիրագործի «ավերածի պղծությունը» և իր պատկերը որպես երկրպագության առարկա կդնի Երկուսաղեմի տաճարի մեջ (Դանիել 9․27, Բ Թեսաղոնիկեցիս 2․3-10), որը նախապես վերակառուցվել էր։ Նեղությունների երկրորդ կեսը հայտնի է որպես «Մեծ նեղություններ» (Հայտնություն 7․14) կամ «Հակոբի նեղությունների ժամանակ» (Երեմիա 30․7)։

Յոթը տարվա նեղությունների ավարտին հակաքրիստոսը վերջնական հարձակում կկազմակերպի Երուսաղեմի վրա, որի գագաթնակետը կդառնա Արմագեդոնի ճակատամարտը։ Հիսուս Քրիստոս կվերադառնա, կկործանի հակաքրիստոսին և նրա ողջ զորքը և հետագայում կգցի նրանց կրակե լճի մեջ (Հայտնություն 19․11-21)։ Քրիստոս սատանային կկապի և կփակի անդունդի մեջ, իսկ Ինքը երկրի վրա կթագավորի հազար տարի (Revelation 20:1-6).

Հազար տարվա այս ժամանակաշրջանի վերջում սատանան բաց կթողնվի, կրկին պարտության կմատնվի և դրանից հետո կգցվի կրակե լճի մեջ հավիտենական տանջանքի համար (Հայտնություն 20․7-10)։ Դրանից հետո Քրիստոս կդատի Աստծուն մերժողներին (Հայտնություն 20․10-15) Մեծ սպիտակ աթոռի դատաստանի ժամանակ և նրանց էլ կուղարկի կրակե լճի մեջ։ Այս ամենից հետո Նա նոր Երկինք ու նոր երկիր կստեղծի, իսկ հավատացյալների բնակության վայրը կլինի Նոր Երուսաղեմը։ Այնտեղ չի լինի ո՛չ մեղք, ո՛չ սուգ և ո՛չ էլ մահ (Հայտնություն 21–22)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչե՞ր են տեղի ունենալու ըստ վերջին ժամանակների մասին մարգարեությունների:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries