settings icon
share icon
Հարց

Արդյոք Աստվա՞ծ է ստեղծել չարիքը:

Պատասխան


Նախ, կարող է կարծիք ձևավորվել, որ եթե Աստված ամեն բան է ստեղծել, ապա Նա է նաև աշխարհում առկա չարիքի հեղինակը։ Սակայն չարիքը քարի կամ էլեկտրականության նման մի բան չէ։ Դուք չեք կարող մի կճուճ չարիք ունենալ։ Չարիքը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այն, իրականում, բարու բացակայությունն է։ Օրինակ, ճեղքն իրական է, սակայն այն կարող է գոյություն ունենալ միայն ինչ-որ բանի մեջ։ Քարի մեջ դրա որոշակի հատվածի բացակայությունը մենք ճեղք ենք անվանում, սակայն չենք կարող այն առանձնացնել քարից։ Այսպիսով, երբ Աստված արարում էր տիեզերքը, ամեն բան բարի էր։ Նրա կողմից արարված բարի բաներից մեկն էլ բարին ընտրելու ազատությունն էր։ Իրական ընտրություն ունենալու համար Աստված ազատ կամք ունեցող մարդկանց ու հրեշտակներին թույլատրեց ունենալ բարուց բացի նաև այլ ընտրություն։ Այսպիսով, Աստված թույլ տվեց հրեշտակներին ու մարդկանց ընտրել կամ մերժել բարին (ընտրել չարիքը)։ Երբ երկու բարի բաների միջև վատ հարաբերություն գոյություն ունի, մենք դա չարիք ենք անվանում, սակայն, նման ճեղքի օրինակին, դա չի դառնում ինչ-որ «բան», որն արարվել է Աստծո կողմից։

Գուցե հետագա համեմատություններն ավելի օգնեն այս խնդրի ըմբռնման հարցում։ Եթե ինչ-որ մեկը հարցնի․ «Արդյոք ցուրտ գոյություն ունի՞», ապա պատասխանը, հավանաբար, կլինի՝ այո՛։ Սակայն դա սխալ պատասխան է։ Ցուրտը տաքի բացակայությունն է։ նմանապես, խավար գոյություն չունի, այն լույսի բացակայությունն է։ Չարիքը բարու բացակայությունն է կամ, ավելի հստակ ասած, չարիքն Աստծո բացակայությունն է։ Աստված չի ստեղծել չարիքը, այլ միայն թույլ է տվել բարու բացակայությունը։

Աստված չի ստեղծել չարիքը, սակայն թույլ է տվել այն։ Եթե Աստված թույլ տված չլիներ չարիքի հավանականությունը, թե՛ մարդիկ և թե՛ հրեշտակները Աստծուն կծառայեին պարտավորվածությունից դրդված, այլ ոչ թե ազատ կամքի դրևսրմամբ։ Աստված չի ուզել, որպեսզի «ռոբոտներն» անեն այն ամենն, ինչ Ինքն է կամենում, քանի որ նրանք այդպես են «ծրագրավորված»։ Աստված թույլ է տվել չարիքի հավանականությունը, որպեսզի մենք իրական ազատ կամք ունենանք և ընտրենք՝ ծառայե՞լ Նրան, թե՞ ոչ։

Որպես սահմանափակ մարդկային արարածներ մենք երբեք չենք կարող լիովին ըմբռնել անսահման Աստծուն (Հռոմեացիս 11․33-34)։ Երբեմն մեզ թվում է՝ հասկանում ենք, թե ինչու է Աստված անում այս կամ այն բանը։ Սակայն հետագայում ենք միայն ըմբռնում Աստծո իրական նպատակն այդ ամենն անելու հարցում։ Աստված նայում է իրադարձություններին սուրբ ու հավիտենական տեսանկյունից։ Ինչո՞ւ Աստված մարդուն արարեց, երբ գիտեր, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու և դուռ են բացելու այս աշխարհ չարիքի, մահվան ու տառապանքի առջև։ Ինչո՞ւ Նա մեզ պարզապես չարարեց այնպիսին, որ բնակվեինք Երկնքում ու լինեինք կատարյալ և ազատ ամեն տեսակի տառապանքից։ Այս հարցերին հնարավոր չէ խելամիտ պատասխաններ տալ, քանի դեռ մենք գտնվում ենք հավիտենության այս կողմում։ Ամենն, ինչ կարող ենք իմանալ, այն է, որ Աստծո կողմից արված ամեն բան սուրբ է ու կատարյալ և, ի վերջո, փառավորելու է Իրեն։ Աստված թույլ է տվել չարիքի հավանականությունը, որպեսզի մեզ իրական ընտրության հնարավորություն պարգևի Իրեն երկրպագելու հարցում։ Աստված չի արարարել չարիքը, սակայն թույլ է տվել այն։ Եթե Նա դա թույլ տված չլիներ, մենք Իրեն պարտավորվածությունից դրդված կերկրպագեինք, այլ ոչ թե մեր սեփական ազատ կամքի դրսևորմամբ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Աստվա՞ծ է ստեղծել չարիքը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries