Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը առավելագույն պատժի/մահապատժի վերաբերյալ։


Հարց՝ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը առավելագույն պատժի/մահապատժի վերաբերյալ։

Պատասխան՝
Հին Կտակարանի օրենքը տարբեր հանցանքների համար նախատեսում էր մահապատժի կիրառություն՝ մարդասպանության (Ելից 21․12), մարդկանց առևանգելու (Ելից 21․16), կենդանիաների հետ սեռական հարաբերության (Ելից 22․19), շնության (Ղևտացիս 20․10), համասեռամոլության (Ղևտացիս 20․13), սուտ մարգարե լինելու (Բ Օրինաց 13․5), մարմնավաճառության և բռնաբարության (Բ Օրինաց 22․4) և մի շարք այլ հանցանքների համար։ Սակայն Աստված հաճախ ողորմություն էր դրսևորում, երբ մարդուն հասանելի արդար պատիժը մահապատիժը պետք է լիներ։ Դավիթ թագավորը շնություն և մարդասպանություն գործեց, բայց Աստված նրա կյանքը չպահանջեց (Բ Թագավորաց 11․1-5, 14-17, Բ Թագավորաց 12․13)։ Ի վերջո, յուրաքանչյուր մեղք, որ գործում ենք, մահվամբ էպատժվելու (Հռոմեացիս 6․23)։ Շնորհակալություն Աստծուն, որ Նա Իր սերը մեր հանդեպ ցույց տվեց՝ չդատապարտելով մեզ (Հռոմեացիս 5․8)։

Երբ փարիսեցիները շնության մեջ բռնված կնոջը բերեցին Հիսուսի մոտ և հարցրեցին, թե պե՞տք արդյոք քարկոծելով սպանեն նրան, Տեր Հիսուս պատասխանեց․ «Ձեզնից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա» (Հովհաննես 8․7)։ Այս հատվածը չի կարելի կիրառել այն իմաստով, թե Հիսուսը մերժում է մահապատիժը ցանկացած իրավիճակում։ Նա պարզապես բացահայտում էր փարիսեցիների կեղծավորությունը։ Վերջիններս փորձում էին Տեր Հիսուսին բռնացնել Հին Կատակարանի օրենքի խախտման մեջ։ Նրանց չէր հետաքրքրում կնոջ քարկոծվելը։ (Իսկ որտե՞ղ էր այդ կնոջ հետ շնության մեջ բռնված տղամարդը)։ Աստված Ինքն էր սահմանել առավելագույն պատժի կիրառումը․ «Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն» (Ծննդոց 9․6)։ Տեր Հիսուս կարող էր հավանություն տալ որոշ հանցանքների համար նախատեսված մահապատժին։ Նա նաև շնորհ էր դրսևորում այն դեպքում, երբ առավելագույն պատիժը պետք է կիրառվեր (Հովհաննես 8․1-11)։ Պողոս առաքյալը հստակ կերպով ընդունում էր, որ իշխանությունները կարող են որոշ հանցանքների դեպքում մահապատիժ կիրառել (Հռոմեացիս 13․1-7)։

Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյայի դիրքորոշումը մահապատժի հանդեպ։ Նախ, մենք պետք է հիշենք, որ Աստված Իր Խոսքի մեջ թույլատրել է մահապատժի կիրառությունը որոշ դեպքերում։ Հետևաբար, մենք չպետք է կարծենք, թե կարող ենք ինքներս սահամանել պատժի այս առավելագույն չափը։ Աստված է հաստատում ցանկացած անձի բարձրագույն չափանիշը։ Նա կատարյալ է։ Այս չափանիշը ոչ միայն մեզ է վերաբերում, այլև Նրան։ Նա սիրում է անսահման սիրով, և Նրա ողորմությունը դրսևորվում է հենց այս անսահաման չափով։ Մենք տեսնում ենք նաև, որ Նրա բարկությունը նույնպես անսահաման մեծ կարող է լինել։ Եվ այս ամենը կատարյալ հավասարակշռության մեջ են։

Երկրորդ, մենք պետք է ընդունենք, որ Աստված կառավարությանը լիազորել է համապատասխան հանցանքների համար մահապատիժ կիրառելու իրավասությամբ (Ծննդոց 9․6, Հռոմեացիս 13․1-7)։ Աստվածաշնչյան չէ, այն պնդումը, թե ցանկացած դեպքում Աստված դեմ է մահապատժին։ Քրիստոնյա հավատացյալները չպետք է ուրախանան, երբ մահապատիժ է իրագործվում, սակայն, միևնույն ժամանակ, քրիստոնյաները չպետք է պայքարեն ամենազարհուրելի հանցանքների պարագայում մահապատիժ կիրառելու կառավարության իրավունքի դեմ։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը առավելագույն պատժի/մահապատժի վերաբերյալ։