settings icon
share icon
Հարց

Ո՞րն է կուլտի կամ սխալ կրոնի հետևորդին ավետարանելու ամենաարդյունավետ կերպը։

Պատասխան


Կուլտերի մեջ ներգրավված մարդկանց օգնելու հարցում ամենակարևոր բանը, որ կարող ենք անել, նրանց համար աղոթելն է։ Մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստված փոխի նրանց սրտերը և բացի նրանց աչքերը ճշմարտության հանդեպ (Բ Կորնթացիս 4․4)։ Մենք պետք է աղոթենք, որ Աստված նրանց մեջ համոզում դնի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով փրկության կարիքի հարցում (Հովհաննես 3․16)։ Առանց Աստծո զորության և Սուրբ Հոգու մղման մենք երբեք չենք հաջողվի ինչ-որ մեկին ճշմարտության հարցում համոզելու մեջ (Հովհաննես 16․7-11)։

Մենք պետք է նաև ապրենք քրիստոնեական աստվածապաշտ կյանքով, որպեսզի կուլտերի ու սուտ կրոնների թակարդն ընկած մարդիկ կարողանան տեսնել այն փոփոխությունները, որոնք Աստված իրականացրել է մեր կյանքում (Ա Պետրոս 3․1-2)։ Մենք պետք է աղոթենք իմաստության համար, որպեսզի զորավոր կերպով ծառայենք այդ մարդկանց (Հակոբոս 1․5)։ Այս ամենից հետո մենք պետք է հստակ նրանց հետ բաժնեկցենք Ավետարանը։ Մենք պետք է փոխանցենք Հիսուս Քրիստոսի շնորհիվ հասանելի փրկության ուղերձը (Հռոմեացիս 10․9-10)։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր հավատքը (Ա Պետրոս 3․15), սակայն դա պետք է անենք հեզությամբ ու հարգանքով։ Մենք կարող ենք մեր վարդապետությունը ճշտորեն ներկայացնել, հաղթել բանավեճը և, այդ ամենով հանդերձ, խանգարել Ավետարանի գործին բարկության գերակայության պատճառով։

Ի վերջո, մենք մեր վկայած մարդկանց փրկությունը պետք է թողնենք Աստծուն։ Աստծո զորությունն ու շնորհն է փրկում մարդկանց և ոչ թե մեր ջանքերը։ Թեև օգտակար և իմաստուն մոտեցում է սխալ հավատալիքների մասին գիտելիք ունենալն ու ճիշտ պատասխաններ տալուն նախապատրաստվելը, սակայն դրանցից ոչ մեկը չի օգնում կուլտերի և սխալ կրոնների ստության թակարդում հայտնված մարդկանց ապաշխարությանը։ Լավագույն մոտեցումը նրանց համար աղոթելն է, նրանց վկայելը և նրանց աչքի առջև քրիստոնեական աստվապաշտ կյանքով ապրելը՝ Սուրբ Հոգուն վստահելով նրանց սթափեցնելու, համոզելու և ապաշխարության մղելու գործը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է կուլտի կամ սխալ կրոնի հետևորդին ավետարանելու ամենաարդյունավետ կերպը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries