settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը արարման և էվոլյուցիայի հակադրության մասին։

Պատասխան


Այս պատասխանի նպատակը արարչագործության և էվոլյուցիայի բանավեճի առումով գիտական փաստարկներ ներկայացնելը չէ։ Այս հոդվածի մեջ մենք նպատակ ենք հետապնդում բացատրելու, թե ըստ Աստվածաշնչի, այդ բանավեճն ինչո՞ւ գոյություն ունի իր այսօրվա դրսևորումներով։ Հռամեացիս 1․25 խոսքում կարդում ենք․ «Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն»։

Արարման և էվոլյուցիայի բանավեճի ներկա զարգացման հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ էվոլյուցիայի տեսությանը հարող գիտնականների մեծամասնությունը աթեիստներ կամ ագնոստիկներ են։ Կան նաև գիտնականներ, որոնք կրում են թեիստական էվոլյուցիայի որոշ գաղափարներ։ Մյուսները Աստծո մասին դեիստական գաղափարներ ունեն՝ հավատալով, թե Աստված թեև գոյություն ունի, սակայն չի միջամտում աշխարհի ընթացքին, և ամեն բան զարգանում է իր բնական հունով՝ ինքնիրեն ու առանց ընդհատումների։ Շատերն էլ որոշակի տվյալների զուգորդման արդյունքում անկեղծորեն հավատում են էվոլյուցիայի գոյությանը։ Այնուամենայնիվ, այս ամենի մեջ առանձնանում է այն փաստը, որ էվոլյուցիան, անկախ ամեն ինչից, անհամատեղելի է թե՛ Աստվածաշնչի և թե՛ Աստծո հանդեպ հավատի հետ։

Կարևոր է գիտակցել, որ էվոլյուցիայի տեսությանը հարող որոշ գիտնականներ նաև Աստծուն ու Աստվածաշնչին են հավատում առանց նկատելու որևէ հակասություն այդ երկու համոզումների միջև։ Սակայն էվոլյուցիային հավատացող գիտնականների մեծ մասը իրենց աշխարհայացքը կառուցում են առանց որևէ բարձրյալ անձի գոյության հանդեպ հավատի։ Էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից տեսությունները գործնականում գրեթե ամբողջովին նատուրալիստական գիտության դրսևորումներ են։

Նման դիրքորոշումների հետևում որոշակի հոգևոր գործոններ կան։ Աթեիզմի թվացյալ ճշմարտացիությունն ապացուցելու համար անհրաժեշտ է աշխարհի արարման այլընտրանքային բացատրություն գտնել։ Թեև էվոլյուցիայի որոշակի դրսևորումների մասին հավատալիքները գոյություն ունեին նախքան Չարլզ Դարվինը, նա առաջինն էր, ով զարգացրեց էվոլյուցիայի բնական ընթացքի կանոնակարգված աղբյուրի մասին բացատրությունը՝ առաջ բերելով բնական ընտրության գաղափարը։ Դարվինը մի ժամանակ հավատցյալ քրիստոնյա է եղել, սակայն իր կյանքի որոշ ողբերգությունների հետևանքով հրաժարվել է քրիստոնեական հավատից և մերժել Աստծո գոյությունը։

Դարվինի նպատակը, սակայն, Աստծո գոյությունը մերժելը չէր և ոչ էլ իր առաջարկած տեսությանն էր նա նայում որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որպեսզի նրա գաղափարները նման ուղղությամբ զարգացվեն աթեիզմի հետևորդների կողմից։ Ժամանակակից էվոլյուցիայի տեսության հանդեպ բազմաթիվ հավատացյալների բացասական վերաբերմունքի պատճառը նրանում է, որ էվոլյուցիայի տեսությունը մատուցվում է աթեիստական աշխարհայացքի հետ մեկ ամբողջության մեջ։ Էվոլյուցիային հարող գիտնականները, հավանաբար, չեն խոստովանի, որ իրենց նպատակը կյանքի ծագման այլընտրանքային բացատրություն գտնելն է և աթեիզմի համար հիմք ստեղծելը։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, հենց սա է պատճառը, որ մենք ունենք էվոլյուցիայի տեսությունն այնպիսին, ինչպիսին այն գոյություն ունի մեր օրերում։

Աստվածաշնչում գրված է․ «Անզգամն իր սրտում ասաց․ «Աստված չկա» (Սաղմոս 14․1, 53․1)։ Աստվածաշունչը նաև ասում է, որ արդարացում չկա այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում Աստծուն։ «Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն» (Հռոմեացիս 1․20)։ Ըստ Աստվածաշնչի, յուրաքանչյուր ոք, ով մերժում է Աստծո գոյությունը, անմիտ մարդ է։ Անմիտ լինելը կապված չէ մտավոր զարգացվածության հետ։ Էվոլյուցիոնիստ գիտնականները հիանալի մտավոր զարգացվածություն ունեն։ Անմտությունը խոսում է գիտելիքի իմաստուն կիրառության ունակության բացակայության մասին։ Առակաց 1․7 խոսքում կարդում ենք․ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը»։

Էվոլյուցիայի տեսությանը հարող աթեիստները հաճախ մեղադրում են արարման կամ բանական սկզբի տեսությանը ոչ գիտական լինելու և անգամ գիտական ուսումնասիրության արժանի չլինելու մեջ։ Նրանց պնդմամբ, որպեսզի ինչ-որ բան «գիտություն» անվանվի, ապա այն պետք է լինի «նատուրալիստական»։ Իսկ ըստ արարչագործության սահմանման, այն դուրս է բնական աշխարհի սահմաններից։ Քանի որ ոչ ոք չի կարող քննել Աստծուն, ապա ըստ նրանց բերած փաստարկի, արարման կամ բանական նախագծման տեսությունը չի կարող գիտություն համարվել։

Եթե հարցին մոտենանք այդ նույն խստությամբ, ապա էվոլյուցիան չի ենթարկվում ճշգրիտ ուսումնասիրությունների ոչ պակաս կերպով, որքան բանական նախագծման տեսությունը, սակայն սա խնդիր չէ Աստծուն չհավատացող էվոլյուցիոնիստների մոտ։ Արդյունքում, ողջ տեղակատվությունը հավաքագրվում է նատուրալիզմի կանխակալ, ենթադրյալ և նախօրոք ընդունված աշխարհայացքի հիման վրա՝ առանց այլընտրանքային տեսակետները հաշվի առնելու։

Ո՛չ տիեզերքի և ո՛չ էլ կյանքի ծագումը հնարավոր չէ անմիջական քննության ենթարկել կամ ճշգրիտ կերպով ուսումնասիրել։ Թե՛ արարման և թե՛ էվոլյուցիայի տեսությունները, երկուսն էլ որոշակի հավատ են պահանջում դրանք ընդունելու համար։ Մենք չենք կարող ժամանակի մեջ հետ գնալ և կողքից տեսնել տիեզերքի և կյանքի ծագման ընթացքը։ Արարչագործությունը կտրականապես մերժողները հիմնվում են այնպիսի փաստարկների վրա, որոնց կիրառությունը էվոլյուցիայի տեսության պարագայում հենց այդ նույն մերժման եզրահանգմանն են բերում։

Եթե արարման տեսությունը ճշմարիտ է, ապա գոյություն ունի Արարիչ, Ում առջև մենք հաշվետու ենք։ Էվոլյուցիան իր ժամանակակից տեսքով աթեիզմի հիմքն է։ Այն աթեիստների համար կյանքի ծագման այնպիսի բացատրություն է ապահովում, որը կառուցվում է առանց Աստծո արարչագործական միջամտության։ Որպես այդպիսին, ժամանակակից տեսությունները ծառայում են աթեիզմի կրոնի համար որպես «արարչագործության պատմության» փոխարինիչներ։

Աստվածաշունչը հստակ է այս հարցում՝ Աստված է Արարիչը։ Գիտության ցանկացած մեկնաբանություն, որի նպատակը Աստծո գաղափարի մերժումն է, ներառում է այնպիսի մոտեցումներ, որոնք անհամատեղելի են Աստվածաշնչի հետ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը արարման և էվոլյուցիայի հակադրության մասին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries