settings icon
share icon
Հարց

Մենք երկո՞ւ, թե՞ երեք բաղադրիչ ունենք։ Արդյոք դրանք են մարմինը, շունչը և հոգի՞ն, թե՞ մարմինը և շունչ-հոգին:

Պատասխան


Ծննդոց 1․26–27 հատվածը խոսում է այն մասին, որ ի տարբերություն մյուս արարածների, Աստված մարդուն առանձնահատուկ կերպով է արարել։ Աստվածաշունչը հստակ կերպով շեշտադրում է, որ մարդն արարված է Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունենալու նպատակով և, հետևաբար, Աստված մեզ արարել է որպես նյութական (ֆիզիկական) և ոչ նյութական (հոգևոր) կողմերի ամբողջություն (Ժողովող 12․7, Մատթեոս 10․28, Ա Կորնթացիս 5․5, Բ Կորնթացիս 4․16, 7․1, Հակոբոս 2․26)։ Մարդկանց նյութական բաղադրիչն այն է, ինչը շոշափելի է և ժամանակավոր՝ ֆիզիկական մարմինը։ Ոչ նյութական բաղադրիչը այն ամենն է, ինչը շոշափելի չէ՝ հոգին, շունչը, միտքը, կամքը, գիտակցությունը, զգացմունքները, ինտելեկտը և այլն։ Այս ամենը գոյություն ունի ֆիզիկական մարմնից առանձին։

Բոլոր մարդիկ ունեն թե՛ նյութական (ֆիզիկական) և թե՛ ոչ նյութական (հոգևոր) բնութագրեր։ Յուրքանչյուր մարդ ունի ֆիզիկական մարմին։ Սակայն մարդու ոչ շոշափելի, ոչ նյութական որակների մասին տարակարծություններ կան։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը այս թեմայով։ Ծննդոց 2․7 խոսքում կարդում ենք, որ մարդն արարվեց որպես «կենդանի հոգի»։ Թվոց 16․22 խոսքում Աստված կոչվում է «բոլոր մարմինների հոգիների Աստված»։ Առակաց 4․23 խոսքում կարդում ենք․ «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը»։ Սա խոսում է այն մասին որ սիրտը (ոչ ֆիզիակական) մարդու կամքի և զգացմունքների կենտրոնն է։ Գործք 23․1 խոսքում Պողոս առաքյալը խղճի մասին խոսում է որպես մարդու մտքի այն բաղադրիչի, որն օգնում է մեզ տարբերակելու ճիշտը և սխալը։ Հռոմեացիս 12․2 խոսքը խոսում է նորոգված մտքի փոխակերպող զորության մասին։ Աստվածաշնչյան այս հատվածներն ու շատ այլ մեջբերումներ վերաբերում են մարդկության հոգևոր բաղադրիչի տարբեր կողմերին։ Մենք նյութական և ոչ նյութական որակների ամբողջություն ենք։

Հոգին, շունչը, զգացմունքները, խիղճը, կամքը և միքտը ինչ-որ կերպ փոխկապակցված են և հարաբերվում են իրար հետ։ Գուցե շունչ-հոգի բաղադրիչը բաղկացած է մարդու մյուս բոլոր ոչ նյութական կողմերից։ Այս ամենի գիտակցման արդյունքում հարց է ծագում՝ արդյոք մարդու կազմությունը երկրորդությո՞ւն է (երկու մասից բաղկացած), թե՞ երրորդություն (երեք մասից բաղկացած)։ Այլ խոսքերով ասած, արդյոք մենք ունենք մարմին ու շունչ-հոգի՞, թե՞ մարմին, շունչ և հոգի։ Այստեղ հնարավոր չէ կիրառել դոգմատիկ մոտեցում։ Աստվածաբանները դարերի ընթացքում տարբեր մոտեցումներ են ունեցել, և որևէ հաստատված մոտեցում երբեք չի համարվել վերջնական ճշմարտություն։

Այն մարդիկ, ովքեր հավատում են, թե Աստվածաշունչը սովորեցնում է երկրորդության մասին, մարդուն ընկալում են որպես երկու բաղադրիչ ունեցող էակներ՝ մարմին և հոգի։ Երկրորդության առումով գոյություն ունի երկու ընդհանուր տեսակետ։ Ըստ առաջինի, մարդը մարմնի ու շնչի ամբողջություն է, ինչը հենց կազմում է կենդանի հոգին։ Մարդու հոգին շնչի և մարմնի միավորումն է մեկ անձի մեջ։ Այս տեսակետը հիմնավորվում է Ծննդոց 2․7, Թվոց 9․13, Սաղմոս 16․10, 97․10 և Հովնան 4․8 հատվածներով։ Այս տեսակետը շեշտադրում է, որ նեֆեշ եբրայերեն բառը վերը նշված հատվածներում վերաբերում է միացյալ (միավորված) հոգուն, կենդանի արարածին, կյանքին, անձին և այլն, որը կազմված է մարմնից ու հոգուց։ Պետք է նշել, որ երբ Աստվածաշունչը խոսում է ռուախի մասին (շունչ, քանի կամ հոգի), ապա դրա առանձնացումը մարմնից (դուրս գալը) մահ է առաջացնում (տե՛ս Ժողովող 12․7, Սաղմոս 104․29, 146․4)։

Երկրորդության հանդեպ երկրորդ մոտեցումը շունչը և հոգին ընկալում է, որպես միևնույն բաղադրիչի երկու տարբեր անվանումներ։ Այս մոտեցումը շեշտադրում է այն փաստը, որ հոգի և շունչ բառերը հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ (Ղուկաս 1․46–47, Եսայիա 26․9, Մատթեոս 6․25, 10․28, Ա Կորնթացիս 5․3,5) և պետք է ընկալվեն որպես յուրաքանչյուր անհատի ներսում միևնույն հոգևոր իրողության մասին խոսող տերմիններ։ Հետևաբար, երկրորդության տեսանկյունը եզրահանգում է կատարում, որ մարդը երկու բաղադրիչ ունի։ Նա կա՛մ մարմին է և շունչ, ինչը կազմում է հոգին, կա՛մ մարմին և շունչ-հոգի։

Մարդու կազմության երրորդություն լինելու կողմնակիցները առանձնացնում են մարդու երեք հիմնական բաղադրիչ՝ մարմին, շունչ և հոգի։ Նրանք որպես հիմնավորում են բերում Ա Թեսաղոնիկեցիս 5․23 և Եբրայեցիս 4․12 խոսքերը, որոնք տարբերակում են շունչը և հոգին։ Երկրորդության կողմնակիցները հակադարձում են, որ եթե Ա Թեսաղոնիկեցիս 5․23 հատվածը ուսուցանում է մարդու կազմության երրորդության մասին, ապա նույն մեկնաբանական սկզբունքներով կարող ենք թյուր եզրահանգման գալ, թե Մարկոս 12․30 խոսքը սովորեցնում է չորրորդության մասին։

Արդյոք կարևոր է այս հարցում երրորդության կամ երկրորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ը։ Հավանաբար ո՛չ։ Սակայն զգուշացման խոսքն այստեղ տեղին կլիներ։ Քանի որ երրորդության մոտեցումը համեմատաբար թուլացնում է անձի միասնության փոխկապակցվածությունը, ոմանք ուսուցանում են, որ Աստված գերբնական կերպով հաղորդակցվում է մեր հոգու հետ՝ շրջանցելով մեր միտքը։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել այն սխալ տեսակետին, որին հարում են շատ եկեղեցիներ՝ պնդելով, թե քրիստոնյան կարող է լինել դիվահար։ Քանի որ նրանք շունչը և հոգին տեսնում են որպես երկու առանձին ոչ նյութական բաղադրիչներ, ապա կարծում են, թե դրանցից մեկը կարող է իր մեջ ընդգրկել Սուրբ Հոգու ներբնակությունը, իսկ մյուսը՝ դիվային ուժերին։ Այս ուսուցումը խնդրահարույց է, քանի որ ոչ մի աստվածաշնչյան հիշատակում չկա Սորբ Հոգու և դևերի զուգահեռ ներբնակության մասին։

Անկախ մարդու կազմության երկրորդության կամ երրորդության տեսակետների աստվածաշնչյան հիմնավորումների, մենք կարող ենք միաբանվել սաղմոսերգուին Աստծուն փառաբանելու մեջ․ «Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել» (Սաղմոս 139․14)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Մենք երկո՞ւ, թե՞ երեք բաղադրիչ ունենք։ Արդյոք դրանք են մարմինը, շունչը և հոգի՞ն, թե՞ մարմինը և շունչ-հոգին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries