settings icon
share icon
Հարց

Արդյոք կենդանիները/տնային կենդանիները գնո՞ւմ են դրախտ:

Պատասխան


Աստվածաշունչը չունի հատուկ ուսուցում այն մասին, թե կենդանիները ունե՞ն հոգի կամ դրախտում կենդանիներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Սակայն մենք կարող ենք աստվածաշնչյան սկզբունքներ դուրս բերել, որոնք պարզություն կմտցնեն այս հարցի շուրջ։ Աստվածաշունչն ասում է, որ թե՛ մարդը (Ծննդոց 2․7) և թե՛ կենդանիները (Ծննդոց 1․30, 6․17, 7․15,22) «կենդանության շունչ» ունեն․ այսինքն՝ մարդն ու կենդանիները կենդանի արարածներ են։ Մեր և կենդանիների հիմնական տարբերությունն այն է, որ մենք արարվել ենք Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդոց 1․26-27), իսկ կենդանիները՝ ոչ։ Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված լինելը նշանակում է, որ մարդն Աստծո նմանությամբ ունի հոգի է՝ կազմված մտքից, կամքից և զգացմունքներից, և այդ հոգին շարունակում է գոյությունը մահից հետո։ Եթե կենդանիներն ունեն «կենդանի շունչ» կամ ոչ նյութական էություն, ապա դա պետք է տարբեր լինի մարդու ունեցածից և այլ «որակ» ունենա։ Սա, ամենայն հավանականությամբ, կարող է նշանակել, որ նրանք չեն շարունակում իրենց գոյությունը մահից հետո։

Մյուս գործոնը, որին կարելի է անդրադառնալ, այն է, որ կենդանիները Աստծո ստեղծարար գործի մասն են Ծննդոց գրքում։ Աստված ստեղծեց կենդանիներին և տեսավ, որ Իր ստեղծածը բարի է (Ծննդոց 1․25)։ Հետևաբար, չենք կարող պնդել, թե նոր երկրի վրա կենդանիներ չեն լինելու (Հայտնություն 21․1)։ Հավանական է նաև, որ կենդանիներ կլինեն հազարամյա թագավորության ժամանակահատվածում (Եսայիա 11․6, 65․25)։ Հնարավոր չէ հստակ ասել, թե այդ կենդանիների մեջ կլինե՞ն արդյոք տնային կենդանիներ, թե՞ ոչ։ Սակայն մենք գիտենք, որ Աստված արդար է, և երբ մենք դրախտ գնանք, կհայտնաբերենք, որ կատարյալ համաձայնության մեջ ենք այս հարցում Նրա որոշումների հետ, ինչպիսին էլ դրանք լինեն։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք կենդանիները/տնային կենդանիները գնո՞ւմ են դրախտ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries