Արդյոք մեկ անգամ փրկվելով՝ ապահովո՞ւմ ենք ընդմիշտ փրկությունը:


Հարց՝ Արդյոք մեկ անգամ փրկվելով՝ ապահովո՞ւմ ենք ընդմիշտ փրկությունը:

Պատասխան՝
Արդյոք մեկ անգամ փրկվելով՝ մարդն ապահովո՞ւմ է իր հավիտենական փրկությունը: Այո, երբ մարդիկ ընդունում են Քրիստոսին որպես իրենց Փրկչի, նրանք մուտք են գործում Աստծո հետ այնպիսի հարաբերության մեջ, որը երաշխավորում է նրանց փրկության հավիտենական ապահովությունը։ Սակայն ավելի հստակ լինելու համար պետք է նշենք, որ փրկությունն ավելին է, քանի պարզապես Քրիստոսին Տեր ընդունելու «ապաշխարության աղոթքն» ասելը։ Փրկությունը ինքնիշխան Աստծո գործն է, որի արդյունքում չվերածնված մեղավորը մաքրվում է, նորացվում և վերստին ծնունդ ապրում Սուրբ Հոգուց (Հովհաննես 3․3, Տիտոս 3․5)։ Երբ տեղի է ունենում փրկությունը, Աստված նոր սիրտ է տալիս ներում ընդունած մեղավորին և նոր հոգի է դնում նրա մեջ (Եզեկիել 36․26)։ Սուրբ Հոգին փրկված մարդուն կպահի Աստծո Խոսքին հնազանդ ընթացքի մեջ (Եզեկիել 36․26–27, Հակոբոս 2․26)։ Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ են խոսում այն մասին, որ Աստծո ձեռքի գործ հանդիսացող փրկությունը չի կարող վտանգի ենթարկվել՝

(ա) Հռոմեացիս 8․30 խոսքն ասում է․ «Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց»։ Այս խոսքը մեզ ասում է, որ հենց այն պահին, երբ Աստված մեզ արդարացրեց, մենք դրախտում Նրա ներկայության մեջ փառավորված ենք արդեն։ Ոչինչ չի կարող խոչընդոտել հավատացյալին մի օր Աստծո ներկայության մեջ փառավորվելու հարցում, քանի որ Աստված արդեն իսկ տեսել է դա Երկնքում։ Երբ մարդն արդարացված է, նրա փրկությունը երաշխավորված է․ նա ապահով է, քանի որ արդեն Երկնքում փառավորված է։

(բ) Պողոս առաքյալը երկու կարևոր հարց է տալիս Հռոմեացիս 8․33-34 հատվածում․ «Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է»։ Ո՞վ կարող է մեղադրել նրան, ում Աստված է ընտրել։ Ոչ ոք, քանի որ Քրիստոս է մեր դատապաշտպանը։ Նա, Ով պետք է մեզ մեղադրեր, հենց Նա է մահացել է մեր փոխարեն։ Մեր դատապաշտպանն ու դատավորը մեր Փրկիչն է։

(գ) Հավատացյալները վերստին ծնունդ են ապրում (վերածնվում են), երբ հավատում են (Հովհաննես 3․3, Տիտոս 3․5)։ Քրիստոնյայի համար փրկությունը կորցնելը պետք է ենթադրի որ նրա վերստին ծնունդը պետք է չեղարկվի։ Աստվածաշունչը ոչ մի տեղ չի փաստում նման երևույթի հնարավորությունը։

(դ) Սուրբ Հոգին ներբնակություն է հաստատում բոլոր հավատացյալների մեջ (Հովհաննես 14․17, Հռոմեացիս 8․9) և նրանց մկրտում Քրիստոսի մարմնի մեջ (Ա Կորնթացիս 12․13)։ Այսպիսով, հավատացյալի համար չփրկված մեկը դառնալու համար նա պետք է կորնցեր այդ ներբնակությունն ու կտրվեր Քրիստոսի Մարմնից։

(ե) Հովհաննես 3․15 խոսքն ասում է, որ Հիսուս Քրիստոսին հավատացողը «հավիտենական կյանք ունի»։ Եթե այսօր հավատում եք Քրիստոսին և ընդունում հավիտենական կյանքը, սակայն վաղը կորցնում եք այն, ապա այն երբեք էլ «հավիտենական» չի եղել։ Այսպիսով, եթե մենք կորցնենք մեր փրկությունն, ուրեմն Աստվածաշնչի խոստումը հավիտենական կյանքի մասին ճշմարիտ չէ։

(զ) Ամենահամոզիչ փաստարկը կարելի է ներկայացնել առանց որևէ մեկնաբանության․ «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիս 8․38-39)։ Հիշե՛ք, որ այն Աստված, Ով փրկում է Ձեզ, այն նույն Աստվածն է նաև, Ով պահում է Ձեզ։ Մեր փրկությունն, անկասկած, հավիտենական ապահովության մեջ է։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք մեկ անգամ փրկվելով՝ ապահովո՞ւմ ենք ընդմիշտ փրկությունը: