settings icon
share icon
Հարց

Ո՞րն է Տերունական ընթրիքի/քրիստոնեական հաղորդության կարևորությունը։

Պատասխան


Տերունական ընթրիքի ուսումնասիրությունը սրտատրոփ փորձառություն է, քանի որ շատ խորը իմաստ է իր մեջ պարունակում։ Տեր Հիսուսի մահվանը նախորդող Պասեքի խնջույքի ժամանակ էր, որ Նա կարևորեց այս նոր հաղորդությունը, որը մինչ օրս էլ կատարվում է եկեղեցիներում։ Սա քրիստոնեական պաշտամունքի անքակտելի մասն է և դրա նպատակը Տիրոջ մահն ու հարությունը հիշելն է, ինչպես նաև Նրա փառավոր հարությանը սպասելը։

Պասեքը հրեական կրոնական տոներից ամենակարևորն էր։ Այն կապ ուներ Եգիպտոսի տասը հարվածներից վերջինի՝ անդրանիկների մահվան հետ և գառան արյունով իսրայելացիների այդ հարվածից ազատվելու վերաբերյալ էր։ Գառը խորովում էին և ուտում անթթխմոր հացով։ Աստծո հրահանգով սերունդները դարեր շարունակ պահել էին այս տոնը։ Այս պատմությունը նկարագրվում է Ելից 12-րդ գլխում։

Վերջին ընթրիքի՝ Պասեքի խնջույքի ժամանակ Տեր Հիսուս վերցրեց հացը և գոհացավ Աստծուց։ Հետո Նա կիսեց հացը և տվեց այն աշակերտներին ու ասաց․ «Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում» (Ղուկաս 22․19-21)։ Այս խնջույքը Տերը ավարտեց Աստծուն ուղղված սաղմոսներ երգեց (Մատթեոս 26․30) և գիշերով գնաց Ձիթենյաց սարը։ Հենց այնտեղ էր, որ ինչպես նախապես կանխասվել էր, Հուդան մատնեց Նրան։ Հաջորդ օրը Հիսուսին խաչեցին։

Տերունական ընթրիքին անդրադարձ կա բոլոր ավետարաններում (Մատթեոս 26․26-29, Մարկոս 14․17-25, Ղուկաս 22․7-22 և Հովհաննես 13․21-30)։ Պողոս առաքյալը հաղորդության մասին գրում է Ա Կորնթացիս 11․23-29 հատվածում։ Պողոս առաքյալն այստեղ այնպիսի պնդումներ է անում, որոնց մենք չենք հանդիպում ավետարաններում․ «Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։ Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը» (Ա Կորնթացիս 11․27-29)։ Մենք կարող ենք հարցնել, թե ինչ է նշանակում «անարժանորեն բաժակը խմել» արտահայտությունը։ Այն կարող է նշանակել հացի ու գինու իրական իմաստը անտեսելը և մեր փրկության համար Փրկչի վճարած անսահման մեծ գինը մոռանալը։ Կամ կարող է նշանակել, որ այդ արարողությունը դառնում է մեռած ու ձևական ծես, կամ էլ կարող է լինել չխոստովանված մեղքի առկայության պարագայում հաղորություն ընդունելը։ Պողոս առաքյալի ցուցումների համաձայն, մենք պետք է քննենք մեր անձերը նախքան հացն ու գինին ընդունելը։

Պողոս առաքյալի ևս մեկ հայտարարություն, որը չենք գտնում ավետարաններում, հետևյալն է․ «Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա» (Ա Կորնթացիս 11․26)։ Այս խոսքերը սահմանում են հաղորդության կարգի կատարման ժամկետը՝ մինչև Տերը վերադառնա։ Այս ամփոփ անդրադարձներից մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը հացն ու գինին օգտագործում է որպես Իր մարմնի ու արյան խորհրդանիշեր, և դրանք դարձրեց սեփական մահվան հուշարձանը։ Սա մարմարե կամ պղնձե հուշարձան չէր, այլ կազմված էր հացից ու գնուց։

Նա հայտարարեց, որ հացը խորհդանշում է Իր մարմինը, որը պետք է կոտրվեր։ Իրականում, Նրա ոսկորներից ոչ մեկը չկոտրվեց, սակայն մարմինը դաժանորեն չարչարանքների ենթարկվեց, ինչի արդյունքում Նրա դեմքն անճանաչելի էր դարձել (Սաղմոս 22․12-17, Եսայիա 53․4-7)։ Գինին խորհրդանշում էր Նրա արյունը՝ խոսելով այն ահավոր մահվան մասին, որը շուտով իրականություն էր դառնալու։ Նա Աստծո կատարյալ Որդին է, Ով Փրկչի մասին հինկտակարանյան բազմաթիվ մարգարեությունների իրականացումն էր դառնալու (Ծննդոց 3․15, Սաղմոս 22, Եսայիա 53)։ Երբ Նա ասաց․ «Սա արեք իմ հիշատակի համար», Տերը խոսում էր այն մասին, որ այս կարգը շարունակվելու էր իրականացնել հետագայում։ Դա խոսում էր նաև այն մասին, որ Պասեքը, որի ժամանակ գառ էր մորթվում, խորհրդանշում էր Աստծո Գառան մորթվելը, Ով վերցնելու էր աշխարհի մեղքերը։ Այս ամենն արտացոլվում էր հաղորդության խորհրդի մեջ։ Նոր Ուխտը փոխարինեց Հին Ուխտին այն ժամանակ, երբ Քրիստոս՝ Պասեքի Գառը (Ա Կորնթացիս 5․7) զոհաբերվեց (Եբրայեցիս 8․8-13)։ Այլևս կարիք չկար զոհաբերությունների համակարգի (Եբրայեցիս 9․25-28)։ Տերունական ընթրիքը/քրիստոնեական հաղորդությունը մեզ համար Քրիստոսի արածի հիշատակությունն է և այդ զոհաբերության արդյունքում մեր ստացած բարիքների տոնախմբությունը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է Տերունական ընթրիքի/քրիստոնեական հաղորդության կարևորությունը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries