settings icon
share icon
Հարց

Ո՞վ է Սուրբ Հոգին:

Պատասխան


Սուրբ Հոգու ինքնության հարցում բազմաթիվ թյուրընկալումներ կան։ Ոմանք Սուրբ Հոգուն ընկալում են որպես մի առասպելական ուժի։ Մյուսները Նրան պատկերացնում են որպես Աստծո անանձնական զորություն, որը զորացնում է Քրիստոսի հետևորդներին։ Իսկ ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Սուրբ Հոգու ինքնության վերաբերյալ։ Եթե հստակ ու պարզ ձևակերպենք, ապա Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգին Աստված է։ Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ Սուրբ Հոգին աստվածային անձնավորություն է, Ով ունի միտք, զգացմունքներ և կամք։

Փաստ է, որ Սուրբ Հոգու մասին խոսվում է աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներում՝ ներառյալ Գործք 5․3-4 հատվածը։ Այս խոսքում Պետրոսը ընդդիմանում է Անանիային՝ նրան մեղադրելով Սուրբ Հոգու դեմ սուտ խոսելու մեջ ու ասում, որ նա «մարդկանց դեմ սուտ չխոսեց, այլ Աստծո»։ Սա հստակ հայտարարություն է, որ Սուրբ Հոգուն ստելը Աստծուն ստել է նշանակում։ Սուրբ Հոգու Աստված լինելու մասին մենք կարող ենք տեղեկանալ նաև այն փաստից, որ Նա աստվածային հատկանիշների կրողն է։ Օրինակ, Նրա ամենագո լինելը երևում է Սաղմոս 139․7-8 հատվածում․ «Ո՞ւր գնամ Քո Հոգուց և Քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, Դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա Դու այնտեղ ես»։ Հետո Ա Կորնթացիս 2․10-11 հատվածում ենք տեսնում Նրա ամենագիտության հատկանիշը․ «Բայց Աստված մեզ Իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։ Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին»։

Սուրբ Հոգու աստվածային Անձնավորություն լինելու հարցում մենք կարող ենք համոզվել այն փաստի շնորհիվ, որ Նա ունի միտք, զգացմունքներ և կամք։ Սուրբ Հոգին մտածում է և գիտի (Ա Կորնթացիս 2․10)։ Սուրբ Հոգին տրտմում է (Եփեսացիս 4․30)։ Սուրբ Հոգին բարեխոսում է մեզ համար (Հռոմեացիս 8․26-27)։ Նա որոշումներ է կայացնում ըստ սեփական կամքի (Ա Կորնթացիս 12․7-11)։ Սուրբ Հոգին Աստված է, Երրորդության երրորդ Անձնավորությունը։ Որպես Աստված Սուրբ Հոգին կարող է ճշմարտապես գործել որպես Մխիթարիչ և Խորհրդական, ինչպես Տեր Հիսուս է խոստացել Նրա առումով (Հովհաննես 14․16,26, 15․26)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞վ է Սուրբ Հոգին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries