Ի՞նչ է նշանակում՝ Աստված սեր է:


Հարց՝ Ի՞նչ է նշանակում՝ Աստված սեր է:

Պատասխան՝
Եկե՛ք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը բնութագրում սերը, իսկ հետո կհասկանանք, թե ինչպես է Աստված հանդիսանում սիրո էությունը։ «Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանում․․․» (Ա Կորնթացիս 13․4-8ա)։ Սա Աստծո կողմից տրված սիրո բնութագիրն է, և քանի որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4․8), Նա հենց բնույթով նման է վերը բերված նկարագրին։

Սերը (Աստված) ոչ ոքին չի ստիպում իրեն ընդունել։ Նրա մոտ եկողներն անում դա որպես արձագանք Նրա սիրուն։ Սերը (Աստված) բոլորի հանդեպ բարի է։ Սերը (Հիսուս) առանց որևէ աչառության բոլորին բարիք է անում։ Սերը (Հիսուս) երբեք չի նախանձում մյուսների ունեցվածքին, ապրում է համեստ կյանք՝ առանց որևէ տրտունջի։ Սերը (Հիսուս) չէր պարծենում թե Ո՞վ է Ինքը մարմնով եկած, թեև ավելի զորեղ էր, քան ցանկացած այլ մարդ։ Սերը (Աստված) չի պահանջում հնազանդություն։ Աստված Իր Որդուց հնազանդություն չէր պահանջում, այլ Հիսուս էր, որ կամենում էր հնազանդվել երկնային Հոր կամքին։ «Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ» (Հովհաննես 14․31)։ Սերը (Հիսուս) միշտ մյուսների շահն էր/է փնտրում։

Աստծո սիրո մեծագույն դրսևորումը նկարագրվում է Հովհաննես 3․16 խոսքում․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Հռոմեացիս 5․8 նույն ուղերձն է փոխանցում․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Այս հատվածներից կարող ենք տեսնել, որ Աստծո մեծագույն փափագը նրանում է, որ մենք Նրա հետ լինենք մեր հավիտենական տան մեջ՝ Երկնքում։ Աստված դա հնարավոր դարձրեց՝ վճարելով մեր մեղքերի գինը։ Նա սիրում է մեզ, և դա Նրա կամքի որոշումն է։ Սերը ներում է, «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․9)։

Այսպիսով, ի՞նչ է նշանակում՝ Աստված սեր է։ Սերն Աստծո հատկանիշներից մեկն է։ Սերն Աստծո բնույթի, Նրա Անձի հիմնական էությունն է։ Աստծո սերը ոչ մի հակասություն չունի Նրա սրբության, արդարության, արդարադատության և անգամ բարկության հետ։ Աստծո բոլոր հատկանիշները կատարյալ ներդաշնակության մեջ են իրար հետ։ Աստծո բոլոր գործերը բխում են սիրուց ճիշտ այնպես, ինչպես Նրա բոլոր գործերն արդար են ու ճշմարիտ։ Աստված իրական սիրո կատարյալ օրինակն է։ Զարմանահրաշ կերպով Աստված բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իր Որդուն որպես իրենց կյանքի անձնական Փրկիչ, Սուրբ Հոգու զորության շնորհիվ փոխանցում է Իր նման սիրելու ունակությունը (Հովհաննես 1․12, Ա Հովհաննես 3․1,23-24)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է նշանակում՝ Աստված սեր է: