Ինչո՞ւ է Աստված տարբեր Հին և Նոր Կտակարաններում:


Հարց՝ Ինչո՞ւ է Աստված տարբեր Հին և Նոր Կտակարաններում:

Պատասխան՝
Այս հարցի էության մեջ թյուրըմբռնում կա Հին և Նոր Կտակարանների մեջ Աստծո էության հայտնության հարցում։ Այս մտքի մեկ այլ ձևակերպում է, երբ մարդիկ ասում են․ «Հին Ուխտի Աստված բարկության Աստված է, իսկ Նոր Ուխտի Աստված սիրո Աստված է»։ Այս թյուրըմբռնման պատճառ կարող է լինել նաև այն փաստը, որ Աստվածաշունչն Աստծո Իր մասին հայտնության զարգացող պատմությունն է, որի մեջ Աստված հայտնում է Իր բնույթը պատմական իրադարձությունների և պատմության ընթացքում մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների միջոցով։ Հին ու Նոր Կտակարանների նման համեմատությունը թյուրընկալման առիթ կարող էր հանդիսանալ։ Այնուամենայնիվ, երբ մարդը կարդում է թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարանները, ակնհայտ է դառնում, որ Աստված նույնն է երկու Կտակարաններում էլ, և որ Աստծո բարկությունն ու սերը երկուսում էլ դրսևորվում է։

Օրինակ, Հին Կտակարանում Աստված ներկայանում է որպես «կարեկից ու ողորմած Աստված, Ով դանդաղ է բարկության հարցում և լի սիրով ու հավատարմությամբ» (Ելից 34․6, Թվոց 14․18, Բ Օրինաց 4․31, Նեեմիա 9․17, Սաղմոս 86․5,15, 108․4, 145․8, Հովել 2․13)։ Իսկ Նոր Կտակարանում Աստծո սերն ու ողորմածություն անգամ ավելի վառ արտահայտություն ստացան այն փաստի մեջ, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)։ Ողջ Նոր Կտակարանով մեկ մենք տեսնում ենք, որ Աստված Իսրայելի հետ վարվում է այնպես, ինչպես սիրող հայրը կվարվեր իր զավակի հետ։ Երբ նրանք դիտավորյալ մեղքեր էին գործում Աստծո դեմ ու կուռքեր պաշտում, Աստված պատժում էր նրանց։ Սակայն ամեն անգամ, երբ նրանք ապաշխարում էին իրենց կռապաշտությունից, Աստված ազատում էր նրանց։ Սա նույն մոտեցումն է, որն Աստված ունի քրիստոնեյաների հանդեպ Նոր Կտակարանում։ Օրինակ, Եբրայեցիս 12․6 խոսքում կարդում ենք․ «․․․որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։

Նույն կերպով, Հին Կտակարանով մեկ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Աստծո դատաստանն ու բարկությունը դրսևորվում մեղքի պատճառով։ Այս մոտեցումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել Նոր Կտակարանում․ «Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ» (Հռոմեացիս 1․18)։ Այսպիսով, հստակ է, որ Աստված տարբեր չէ Հին և Նոր Կտակարաններում։ Աստված Իր բնույթով անփոփոխ է։ Թեև Աստվածաշնչի որոշ հատվածներում Նրա բնույթի մի կողմը կարող է ավելի շեշտադրվել, քան մյուս հատվածներում, սակայն դա չի նշանակում, թե Նա փոփոխվում է։

Աստվածաշունչն ընթերցելու և ուսումնասիրելու ժամանակ պարզ է դառնում որ Աստված նույնն է Հին և Նոր Կտակարաններում։ Անգամ թեև Աստվածաշունչը բաղկացած է 66 առանձին գրքերից, որոնք գրի են առնվել երկու (կամ, հավանաբար, երեք) աշխարհամասերում երեք տարբեր լեզունելով մոտ 1500 տարվա ընթացքում ավելի քան 40 հեղինակների կողմից, սակայն սկզբից մինչև վերջ այն մնում է մեկ ամբողջություն, որում չկան հակասություններ։ Աստվածաշնչի էջերում մենք տեսնում ենք սիրող ու ողորմած Աստծո, Ով արդար վերաբերմունք ունի տարբեր իրավիճակներում հայտնվող մեղավոր մարդու հանդեպ։ Ճշմարիտ է, որ Աստվածաշունչն Աստծո սիրո նամակն է ուղղված մարդկությանը։ Աստծո սերն Իր արարչագործության և, հատկապես, մարդու հանդեպ, ակնհայտ կերպով դրսևորվում է ողջ Աստվածաշնչով մեկ։ Աստվածաշնչի էջերում ենք հանդիպում Աստծո սիրո և ողորմածության մարդկանց ուղղված կանչին, որով Նա հրավիրում է նրանց Իր հետ հատուկ հարաբերություն ունենալու ոչ թե, որ մարդն արժանացել է դրան, այլ քանի որ Աստված է կարեկից ու ողորմած, դանդաղ բարկանալու մեջ և առատ բարության ու ճշմարտությամբ։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք սուրբ և արդար Աստծուն, Ով դատելու է բոլոր այն մարդկանց, ովքեր անհնազանդ են Իր Խոսքին և մերժում են Իրեն երկրպագելը՝ փոխարենը պաշտելով սեփական մտքով ստեղծված սուտ աստվածների (Հռոմեացիս 1-ին գլուխ)։

Քանի որ Աստված արդար ու սուրբ բնույթ ունի, բոլոոր մեղքերը՝ անցյալի, ներկայի և ապագայի, պետք է բերվեն դատաստանի առջև։ Սակայն Աստված Իր անսահման սիրո շնորհիվ մեղքի համար վճար ապահովեց և ճանապարհ հարթեց հաշտության համար, որպեսզի մեղավոր բնույթ ունեցող մարդը կարողանա խուսափել Իր արդար բարկությունից։ Մենք այս մասին կարդում ենք Ա Հովհաննես 4․10 խոսքի նման հատվածներում․ «Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար»: Հին Կտակարանում Աստված զոհաբերություններ համակարգ էր հրահանգել, որի շնորհիվ ապահովվում էր մեղքերի համար քավությունը։ Սակայն զոհաբերությունների այս համակարգը միայն ժամանակավոր էր և խոսում էր Հիսուս Քրիստոսի զոհաբերության իմաստի մասին, Ում փոխանորդական մահը խաչի վրա ամբողջական քավություն էր լինելու մեղքի համար։ Հին Կտակարանում խոստացված Փրկիչը լիովին հայտնվեց Նոր Կտակարանում։ Հին Կտակարանում Աստծո ներկայացված սիրո դրսևորումն իրականություն դարձավ Նրա Որդի Հիսուս Քրիստոսի զոհի ու քավության մեջ, որոնց նկարագրությունը տեսնում ենք Նոր Կտակարանում։ Թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարանները տրված են, որպեսզի «մեզ իմաստուն դարձնեն փրկության համար» (Բ Տիմոթեոս 3․15)։ Երբ մենք երկու Կտակարանները սերտորեն միասին ենք ուսումնասիրում, ապա պարզ է դառնում, որ Աստծո «մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1․17)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչո՞ւ է Աստված տարբեր Հին և Նոր Կտակարաններում: