Արդյոք Աստվածաշունչը այսօ՞ր էլ արդիական է:


Հարց՝ Արդյոք Աստվածաշունչը այսօ՞ր էլ արդիական է:

Պատասխան՝
Եբրայեցիս 4․12 խոսքն ասում է․ «Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները»։ Թեև Աստվածաշունչը ամբողջական ու ավարտուն է դարձել մոտ 1900 տարի առաջ, սակայն դրա ճշգրտությունը և արդիականությունն այսօր էլ մնում են անփոփոխ։ Աստվածաշունչը Աստծո հայտնության միակ ճշմարիտ աղբյուրն է, որը խոսում է Աստծո և մարդկության վերաբերյալ Նրա ծրագրերի մասին։

Աստվածաշունչը մեծ քանակի տեղեկատվություն է պարունակում բնության մասին, որը հաստատվում է գիտական հետազոտությունների ու հայտնագործությունների կողմից։ Նման մեջբերումներ են Ղևտացիս 17․11, Ժողովող 1․6-7, Հոբ 36․27-29, Սաղմոս 102․25-27 և Կողոսացիս 1․16-17 հատվածները։ Մարդկության փրկագնման Աստծո ծրագրի վերբերյալ պատմության ծավալմանը զուգահեռ մենք տարբեր կերպարների նկարագրության ենք հանդիպում։ Այդ նկարագրությունների մեջ Աստվածաշունչը մեզ է փոխանցում մարդկանց վարքագծի ու հակումների մասին տեղեկություններ։ Մեր ամենօրյա փորձառությունները ցույց են տալիս, որ այս տեղեկությունները ավելի ճշգրիտ ու նկարագրական են, քան հոգեբանության ցանկացած դասագիրք։ Բազմաթիվ պատմական փաստեր են արձանագրված Աստվածաշնչում, որոնք հաստատվել են ոչ աստվածաշնչյան աղբյուրների կողմից։ Պատմական բացահայտումները հաճախ են մատնացույց անում միևնույն իրադարձությունների աստվածաշնչյան և ոչ աստվածաշնչյան աղբյուրների նկարագրությունների համապատասխանությունը։

Այնուամենայնիվ, Աստվածաշունչը ո՛չ պատմագիրք է, ո՛չ հոգեբանության դասագիրք և ո՛չ էլ գիտական ամսագիր։ Աստվածաշունչը Աստծո կողմից մեզ տրված հայտնություն է Իր Ով լինելու և մարդկության վերաբերյալ Աստծո ծրագրերի ու ակնկալիքների մասին։ Այս հատնության ամենակարևոր բաղադրիչը մեղքի պատճառով մեր բաժանումն է Աստծուց և այդ հարաբերության վերականգնման ուղին ապահովելը Նրա Որդի Հիսուս Քրիստոսի խաչի վրա կատարած զոհի շնորհիվ։ Փրկագնման մեր կարիքը փոփոխության չի ենթարկվում։ Եվ ո՛չ էլ փոխվում է մեզ Իր հետ հաշտեցնելու Աստծո փափագը։

Աստվածաշունչը մեծ ծավալի ճշգրիտ ու արդիական տեղեկատվություն է պարունակում։ Աստվածաշնչի ամենակարևոր ուղերձը փրկագնումն է, որը համամարդկային է և արդիական բոլոր ժամանակներում։ Աստծո Խոսքը երբեք չի հնանում, չունի փոփոխության կամ բարելավման կարիք։ Մշակույթները փոխվում են, փոխվում են օրենքները, սերունդները գալիս են ու գնում, սակայն Աստծո Խոսքը այսօր էլ նույնքան արդիական է, որքան այն ժամանակ, երբ գրի էր առնվում։ Աստվածաշնչի բոլոր հատվածները չէ, որ պարտադիր կերպով կիրառելի են մեր ժամանակների համար, սակայն ողջ Աստվածաշունչն է պարունակում այնպիսի ճշմարտություններ, որոնք կարող ենք և պետք է կիրառենք մեր կյանքերում։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք Աստվածաշունչը այսօ՞ր էլ արդիական է: