Ի՞նչ է եկեղեցու յափշտակութիւնը:



Հարց. Ի՞նչ է եկեղեցու յափշտակութիւնը:

Պատասխան.
«Յափշտակութիւն» բառը չկայ Աստուածաշնչում: Յափշտակութեան գաղափարը, սակայն, պարզորոշ ուսուցանւում է Սուրբ Գրքում: Եկեղեցու յափշտակութիւնը այն իրադարձութիւնն է, երբ Աստուած իր բոլոր հաւատացեալներին հեռացնելու է երկրից, որպէսզի նեղութեան ժամանակ իր արդար դատաստանը թափուի երկրի վրայ: Յափշտակութիւնը հիմնականում նկարագրուած է Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18 եւ Ա Կորնթացիս 15.50-54 հատուածներում: Աստուած յարութիւն է տալու բոլոր մահացած հաւատացեալներին, փառաւորեալ մարմին է տալու նրանց եւ վերցնելու է բոլորին երկրի վրայից այդ պահին ողջ հաւատացեալների հետ միասին, որոնք նոյնպէս փառաւորեալ մարմին են առնելու: «Քանի որ Տէրն ինքը հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստուծոյ փողով երկնքից վայր կգայ, եւ Քրիստոսով մեռելները նախ յարութիւն կառնեն: Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օդի մէջ կյափշտակուենք՝ Տիրոջը դիմաւորելու. եւ այսպէս ամէն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (Ա Թես. 4.16-17):

Յափշտակութիւնը կատարուելու է ակնթարթօրէն, եւ հէնց նոյն պահին փառաւորեալ մարմին ենք հագնելու: «Ահա մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. ոչ թէ բոլորս կննջենք, այլ բոլորս կփոխուենք. յանկարծ, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, որովհետեւ փողը կփչուի, ու մեռելներն անապականելի յարութիւն կառնեն, եւ մենք կփոխուենք» (Ա Կորնթ. 15.51-52): Յափշտակութիւնը փառահեղ իրադարձութիւն է, որին պիտի բոլորս փափագենք: Մենք յաւիտեան լինելու ենք Աստուծոյ ներկայութեան մէջ: Չափազանց շատ վէճ կայ յափշտակութեան նշանակութեան եւ ընդգրկման շուրջ, բայց այդ շահարկումները Աստուծոյ կամքը չեն: Դրա փոխարէն Աստուած կամենում է, որ յափշտակութեան վերաբերեալ քաջալերենք միմեանց այս խօսքերով (Ա Թեսաղոնիկեցիս 4.18):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է եկեղեցու յափշտակութիւնը: