settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Հազարամյա Թագավորությունը և արդյոք այն պետք է բառացի հասկանալ:

Պատասխան


Հազարամյա թագավորություն անունը տրվել է երկրի վրա Հիսուս Քրիստոսի 1000-ամյա գահակալությանը։ Ոմանք այս 1000 տարվան տալիս են փոխաբերական իմաստ։ Ոմանք դա ընկալում են, որպես պարզապես նկարագրություն, որը խոսում է երկար տևող ժամանակահատվածի մասին, այլ ոչ թե բառացիորեն երկրի վրա Քրիստոսի գահակալության։ Այնուամենայնիվ, Հայտնություն 20․2-7 հատվածում վեց անգամ նշվում է 1000 տարվա տևողության մասին։ Եթե Աստված կամենար, ապա կնշեր «երկար ժամանակ» արտահայտությունը։ Նա կարող էր դա անել առանց հատուկ ու կրկնվող կերպով այդ հստակ ժամանակահատվածը նշելու։

Աստվածաշունչն ասում է, որ երբ Քրիստոս վերադառնա երկիր, Նա կհաստատի Իր Թագավորությունը Երկուսաղեմում՝ նստելով Դավթի աթոռին (Ղուկաս 1․32-33)։ Առանց նախապայմանների խոստումը պահանջում է Քրիստոսի բառացի վերադարձն ու թագավորության հաստատումը։ Ավետյաց երկրի վերաբերյալ Աբրահամի հետ կնքված ուխտը Իսրայելին խոստանում էր երկիր, ժառանգություն, առաջնորդ և հոգևոր օրհնություն (Ծննդոց 12․1-3)։ Պաղեստինյան ուխտը Իսրայելին խոստանում էր երկրի վերականգնում և բնակեցում (Բ Օրինաց 30․1-10)։ Դավթի ուխտը Իսրայելին ներում էր խոստանում՝ միջոց, որով մյուս ազգերն էին օրհնվելու (Երեմիա 31․31-34)։

Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ այս խոստումները կիրականանան ազգերի միջից Իսրայելի համախմբմամբ (Մատթեոս 24․31), որոնք կապաշխարեն (Զաքարիա 12․10-14) և կբնակվեն այն երկրում, որտեղ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսն է թագավորելու։ Աստվածաշունչը խոսում է հազարամյա թագավորության ժամանակ տիրող պայմանների մասին որպես կատարյալ հոգևոր և ֆիզիկական միջավայր։ Այն խաղաղության ժամանակ է լինելու (Միքիա 4․2-4, Եսայիա 32․17-18), ուրախության (Եսայիա 61․7,10), մխիթարության (Եսայիա 40․1-2) և աղքատության ու հիվանդության բացակայության ժամանակ (Ամովս 9․13-15, Հովել 2․28-29)։ Աստվածաշունչն ասում է նաև, որ միայն հավատացյալներն են մուտք գործելու Հազարամյա թագավություն։ Դրա համար այն լինելու է ամբողջական արդարության (Մատթեոս 25․37, Սաղմոս 24․3-4), հնազանդության (Երեմիա 31․33), սրբության (Եսայիա 35․8), ճշմարտության (Եսայիա 65․16) և Սուրբ Հոգու լիության ժամանակահատված (Հովել 2․28-29)։ Քրիստոս իշխելու է որպես Թագավոր (Եսայիա 9․3-7, 11․1-10) և որպես Դավթի ժառանգ (Երեմիա 33․15-21, Ամովս 9․11)։ Իշխաններն ու նահանգապետերը նույնպես թագավորելու են Նրա հետ (Եսայիա 32․1, Մատթեոս 19․28), և Երուսաղեմը դառնալու է աշխարհի քաղաքական կենտրոնը (Զաքարիա 8․3)։

Հայտնություն 20․2-7 հատվածը խոսում է Հազարամյա թագավորության հստակ ժամանակահատվածի մասին։ Անգամ առանց վերը բերված աստվածաշնչյան հատվածների բազմաթիվ հատվածներ կան Աստվածաշնչում, որոնք խոսում է Հիսուս Քրիստոսի երկրի վրա բառացի թագավորության հաստատման մասին։ Աստծո ուխտերի ու խոստումների իրականացումը հիմնվում է բառացի, ֆիզիկական և գալիք թագավորության հաստատման վրա։ Ոչ մի հիմնավոր պատճառ գոյություն չունի Հազարամյա թագաորության բառացի մեկնաբանությունը և 1000 տարվա տևողությունը մերժելու համար։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Հազարամյա Թագավորությունը և արդյոք այն պետք է բառացի հասկանալ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries