Ի՞նչ է Ծաղկազարդը:



Հարց. Ի՞նչ է Ծաղկազարդը:

Պատասխան.
Ծաղկազարդը (կամ Ծաղկազարդի կիրակին) Յիսուսի՝ Երուսաղէմ «յաղթական մուտքի» յիշատակութեան օրն է, Նրա յարութիւնից ուղիղ մէկ շաբաթ առաջ (Մատթէոս 21.1-11): Շուրջ 450-500 տարի դրանից առաջ Զաքարիա մարգարէն կանխասել էր. «Ցնծա՛, դո՛ւստրդ Սիօնի, ցնծութեա՛մբ աղաղակիր, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, արդար է նա և փրկագործ, հեզ է և էշի հեծած, աւանակի՝ էշի ձագի վրայ» (Զաքարիա 9.9): Մատթէոս 21.7-9-ը տալիս է այդ մարգարէութեան կատարումը. «էշն ու աւանակը բերեցին, իրենց հագուստը դրանց վրա գցեցին, եւ նա նստեց դրանց վրայ։ Եւ շատերն իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, ուրիշներ էլ ծառերից ճիւղեր էին կտրում ու փռում ճանապարհի վրայ։ Եւ առաջից ու յետեւից գնացող բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Ովսաննա՜ Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Տիրոջ անունով եկողը, ովսաննա՜ բարձունքներում»։ Սա եղել է Յիսուսի խաչելութեանը նախորդող կիրակի:

Ծաղկազարդը տօնում ենք ի յիշատակ այս իրադարձութեան: Ծաղկազարդ է կոչւում, որովհետեւ արմաւենու ծաղկած ճիւղեր էին փռուած ճանապարհին, երբ Յիսուս աւանակ հեծած գնում էր Երուսաղէմ: Այդ օրը կատարուեց Դանիէլի՝ «եօթանասուն եօթնեակի» մարգարէութիւնը. «Արդ՝ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղէմը վերաշինելու հրամանից մինչեւ Մեսիա Իշխանը կայ եօթը եօթնեակ եւ վաթսուներկու եօթնեակ, հրապարակը կվերաշինուի եւ պարիսպները, այն էլ՝ նեղութեան ժամանակ» (Դանիէլ 9.25): Յովհաննէս 1.11-ը ասում է. «Իւրայինների մէջ եկաւ [Յիսուս], եւ իւրայինները չընդունեցին նրան»: Այն նոյն ամբոխը, որ կանչում էր «ովսաննա՜», հինգ օր անց աղաղակում էր՝ «Խա՛չը հանիր դրան» (Մատթէոս 27.22-23):

Ծաղկազարդի օրերը.
2014 – ապրիլ 13
2015 – մարտ 29
2016 – մարտ 20
2017 – ապրիլ 9
2018 – մարտ 25
2019 – ապրիլ 14
2020 – ապրիլ 5



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է Ծաղկազարդը: