settings icon
share icon
Հարց

Ո՞վ է եղել Կայենի կինը։ Արդյոք նրա քո՞ւյրն է նրա համար կին դարձել:

Պատասխան


Աստվածաշունչը հատուկ չի պատասխանում այն հարցին, թե ո՞վ է եղել Կայենի կինը։ Միակ հնարավոր պատասխանն այն է, որ նրա կինը իր քույրն է եղել, կամ զարմուհին։ Աստվածաշունչը չի ասում, թե քանի տարեկան էր Կայենը, երբ սպանեց իր եղբայր Աբելին (Ծննդոց 4․8)։ Քանի որ նրանք երկուսն էլ գյուղատնտեսությամբ էին զբաղվում, հավանական է, որ նրանք արդեն հասուն մարդիկ էին և ունեին ընտանիքներ։ Անկասկած, Ադամն ու Եվան բազմաթիվ այլ զավակներ ունեին այն ժամանակ, երբ տեղի ունեցավ Կայենի եղբայրասպանությունը։ Նրանք նաև հետագայում են բազմաթիվ երեխաներ ունեցել (Ծննդոց 5․4)։ Փաստը, որ Կայենն Աբելին սպանելուց հետո վախ ուներ սեփական կյանքի համար (Ծննդոց 4․14), խոսում է այն մասին, որ այդ ժամանակ արդեն ապրում էին Ադամի բազմաթիվ այլ զավակներ և գուցե նաև թոռներ։ Կայենի կինը (Ծննդոց 4․17) Ադամի ու Եվայի դուստրն էր կամ թոռնուհին։

Քանի որ Ադամն ու Եվան առաջին (և միակ) մարդկային արարածներն էին, նրանց զավակներն այընտրանք չէին կարող ունենալ, բացի միմյանց հետ ամուսնանալը։ Աստված ներընտանեկան ամուսնությունները չէր արգելել, քանի դեռ երկրի վրա բավականաչափ թվով մարդիկ չկային, որպեսզի նման ամուսնությունների անհրաժեշտությունը վերանար (Ղևտացիս 18․6-18)։ Ինցեստի հետևանքով գենետիկ շեղումների պատճառն այն է, որ երբ նույնանման գենետիկական կառուցված ունեցող մարդիկ (օրինակ, եղբայրն ու քույրը) միասին երեխա են ունենում, մեծ հավանականություն է առաջանում, որ նրանց ռեցեսիվ բնութագրիչները կարող են գերիշխող դառնալ։ Երբ տարբեր ընտանիքների անդամներ են միասին երեխա ունենում, հավանականությունը քիչ է, որ երկու ծնողն էլ միևնույն ռեցեսիվ հատկանիշների կրողները լինեն։ Մարդկային գենետիկական կոդը ժամանակի ընթացքում մեծապես «աղտոտվել» է գենետիկ շեղումների բազմապատկման, ուժգնացման և սերնդեսերունդ փոխանցվելու արդյունքում։ Ադամն ու Եվան ոչ մի գենետիկական շեղումներ չունեին, և դա հնարավորություն ընձեռեց նրանց առաջին մի քանի սերունդների ընթացքում շատ ավելի ամուր առողջություն ապահովել իրենց երեխաների ու թոռների համար, քան մեր ժամանակների մարդկանց առողջությունն է։ Ադամի ու Եվայի երեխաները քիչ գենետիկ շեղումներ ունեին, եթե դրանք ընդհանրապես տեղ ունեին նրանց առողջության մեջ։ Որպես հետևանք, նրանց ներընտանեկան ամուսնությունները իրենցից մեծ վտանգ չէին ներկայացնում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞վ է եղել Կայենի կինը։ Արդյոք նրա քո՞ւյրն է նրա համար կին դարձել:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries